ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Իսպանիան 40 միլիարդ եվրոյի օգնություն է խնդրելու

01.10.2012

Իսպանիայի իշխանությունները 40 միլիարդ եվրոյի միջազգային ֆինանսական օգնություն կխնդրի` բանկային ոլորտի վերակապիտալիզացման նպատակով:

Լատորեն հայտարարությամբ է հանդես եկել երկրի խոշորագույն բանկերում իրականացված ստուգումների արդյունքների հրապարակումից հետո, որը իրականացել է Оliver Wyman աուդիտային ընկերությունը:

Ներկայացված տվյալների համաձայն, ոլորտի վերականգնման համար անհրաժեշտ կլինի 53,7 միլիարդ եվրոյից մինչեւ 59,3 միլիարդ եվրո (վատագույն սցենարի դեպքում): Անհրաժեշտ գումարի երկու երրորդը կհատկացնի Եվրոպական միությունը, իսկ մնացած միջոցները կհայթայթվեն երկրի ներսում:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ, Оliver Wyman-ը երկրի 14 խոշորագույն բանկերում սթրես-տեստեր է իրականացրել, որոնց ձեռքերում են գտնվում Իսպանիայի բանկային համակարգի ակտիվների 90 տոկոսը: Պարզվել է, որ ամենաշատը լրացուցիչ միջոցների կարիք ունի Bankia-ն, որին անհրաժեշտ է 24,7 միլիարդ եվրո: Այնուհետու հաջորդում են Catalunya Caixa, Novagalicia, Banco de Valencia, Banko Popular, Banco Mare Nostrum բանկերը: Միեւնույն ժամանակ պարզվել է, որ առանց լրացուցիչ միջոցների կարող են գոյատեւել 7 բանկ` Santander, BBVA, Caixa, Sabadell, Kutcha Bank, Bankinter եւ Unicaja-ն:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x