ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կենսաթոշակային ծախսերը բյուջեում ավելացել են

28.09.2012

2011 թ. պետական բյուջեի ծախսերի 26%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Կատարված հատկացումները կազմել են մոտ 256.2 մլրդ դրամ՝ ապահովելով 94.7% կատարողական: Սա բյուջետային ամենախոշոր ծախսային հոդվածն է:

Թերակատարվել են ընտանեկան նպաստի, միանվագ դրամական օգնության ու ապահովագրական (ծերության) կենսաթոշակների հատկացումները: Իրականացված վարչարարական միջոցառումների եւ բարեփոխումների ծրագրի շնորհիվ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ, խնայողությունները կազմել են մոտ 18 մլրդ դրամ: 2010 թ. համեմատ սոցիալական պաշտպանության ծախսերն ավելացել են 4.9%-ով կամ 12 մլրդ դրամով, հիմնականում պայմանավորված կենսաթոշակների աճով:

Կենսաթոշակների ծախսերը կազմել են 159 մլրդ դրամ, որոնք կատարվել են 97.8%-ով` պայմանավորված ինչպես կենսաթոշակառուների թվաքանակի կրճատման, այնպես էլ վարչարարության ուժեղացման հետ; 2010 թ. համեմատ նշված ծախսերն աճել են 7.6%-ով կամ 11.2 մլրդ դրամով` պայմանավորված կենսաթոշակների վերահաշվարկով. հիմնական կենսաթոշակի չափը 2010 թ. նոյեմբերի 1-ից սահմանվել է 10500 դրամ` նախկին 8000 դրամի փոխարեն:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x