ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԵՄ-ն Հայաստանին €43 մլն ֆինանսական օժանդակություն կցուցաբերի

28.09.2012

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, համաձայնագրերի ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականաության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ասել է, որ մենք պատրաստակամ ենք օժանդակելու Հայաստանի եվրաինտեգրման ընթացքին;:

Ըստ Շտեֆան Ֆյուլեի, նախատեսվող ֆինանսական օժանդակությունը կնպաստի Հայաստանի հաստատությունների նախապատրաստմանը ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացմանը եւ տնտեսական ինտեգրմանը:

Ֆինանսական համաձայնագրերի միջոցով ԵՄ-ն աջակցելու է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ երկկողմ համաձայնագրերի բանակցությունների ընթացքին ու իրականացմանը: Դրանք են՝ Ասոցացման համաձայնագիրը՝ ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը եւ Մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացման/Ռեադմիսիայի համաձայնագրերը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը հնարավորություն է տալիս Հայաստանին էապես ավելացնել կառավարության կարողությունները: Խոսքն ինչպես ենթակառուցվածքների զարգացման, սանիտարական եւ բուսասանիտարական ոլորտի հիմնախնդիրների, այնպես էլ օրենսդրական բարեփոխումների, մաքսային ընթացակարգերի կատարելագործման, ինչպես նաեւ դեմոկրատական ինստիտուտների ամրապնդման մասին է;,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Աղբյուր` mediamax.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x