ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրոնային ստորագրությունների ստացումը

09.02.2012

Հայաստանի կառավարությունն այսօր` փետրվարի 9-ին որոշում ընդունեց 10.5 մլն դրամ սուբսիդիա հատկացնել էլեկտրոնային ստորագրությունների ստացման գինը նվազեցնելու համար: Հայաստանում միակ լիազորված ընկերությունը, որը տրամադրում է էլեկտրոնային թվային ստորագրություններ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց՝ "Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ" փակ բաժնետիրական ընկերությունն է: Հենց այս ընկերությանն էլ կտրամադրվի սուբսիդիան: Նախկինում մեկ էլեկտրոնային թվային ստորագրության արժեքը կազմում էր 15 000 դրամ, որը վերահաշվարկի արդյունքում իջեցվել է մինչեւ 13 000 դրամ: Սուբսիդիայի շնորհիվ էլեկտրոնային ստորագրության արժեքը կնվազի մինչեւ 3.5 հազ. դրամ: Այսպիսով` կառավարությունը 9.5 հազ դրամի չափով օգնելու է ընկերություններին: Նշենք, որ "Հարկերի մասին" ՀՀ օրենքի համաձայն` նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 մլն դրամից ավելի եւ 100 մլն դրամը չգերազանցող ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն ունեցող կազմակաերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունները պարտավոր են ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Դա պարտադիր է 2012 թվականի հունվարի 1-ից: Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացումը հնարավոր է իրականացնել միայն էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ: Ըստ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ներկայացրած տեղեկատվության` սուբսիդիայից կարող են օգտվել միջին բիզնեսի մոտ 1106 ընկերություններ կամ անհատ ձեռներեցներ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x