ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2013 թվականին ՎՏԲ խմբի զուտ եկամտի 10% կապահովի մանրածախ բիզնեսը արտերկրում

28.09.2012

ՎՏԲ 24 մանրածախ մոդելը թույլ է տվել ՎՏԲ խմբի անդամ հանդիսացող բանկերին գրավել առաջատարի դիրքերը Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի շուկաներում: Միխայիլ Զադորնովի խոսքերով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՎՏԲ -Հայաստան Բանկը դարձել է շուկայում առաջատարը գործառնական շահույթի ծավալով /տարբերությունը համախառն շահույթի և գործառնական ծախսերի միջև/ և ֆիզիկական անձանց ներդրած ավանդների ծավալով: Երկրում բանկի գործունեության մեկնարկի պահից մանրածախ վարկային պորտֆելը աճել է երեք, իսկ ավանդայինը`չորս անգամ:

ՎՏԲ-Ուկրաինա Բանկը ի շնորհիվ մանրածախ պրոդուկտների ակտիվ վաճառքի /մասնավորապես ավտովարկավորում և սպառողական վարկավորում/ կարողացավ մտնել երկրի խոշորագույն բանկերի տասնյակ` ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով: Վերջին տարվա ընթացքում բանկը մեծացրել է իր վարկային պորտֆելը 46%-ով մինչև 20 մլրդ ռուբլի, իսկ ավանդայինը` 47%-ով մինչև 25.5 մլրդ ռուբլի:

ՎՏԲ խմբի դուստր բանկի մանրածախ բիզնեսի զարգացման մեկնարկը եղել է 2011 թվականին։ Առաջին իսկ տարում ՎՏԲ-Ղազախստան բանկը ճանաչվել է որպես Ալմա-Աթայի առաջին բանկ` բնակչության սպասարկման որակով: 2011 թվականի հուլիսի 1-ից մինչև 2012 թվականի հուլիսի 1 բանկը ավելացրել է վարկային պորտֆելը 3,6 մլրդ ռուբլով, ներգրավված միջոցների պորտֆելը` 1,9 մլրդ ռուբլով։

Ներկայումս քննարկվում է Private Banking սեգմենտին պատկանող հաճախորդների բանկային սպասարկումը` անկախ մշտական բնակության վայրից։ Ներկա դրությամբ արտոնյալ հաճախորդների սպասարկումը իրականացվում է Ռուսաստանի 8 քաղաքներում, Վրստանում, Հայստանում, Ուկրաինայում և Կիպրոսում։ 2012 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ VIP հաճախորդների թիվը կազմում է ավելի քան 3 հազար մարդ, Private Banking ավանդային պորտֆելի ծավալը գերազանցում է 200 մլրդ. ռուբլին։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x