ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ճապոնիայի բանկը օգտագործում է սենսորային բանկոմատներ,որոնք փողը տալիս են առանց քարտերի

26.09.2012

«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է. The Ogaki Kyoritsu Bank Ltd ճապոնական բանկը չորեքշաբթի օրվանից սկսել է այնպիսի բանկոմատներ օգտագործել, որոնց միջոցով գործառնություն կատարելու համար քարտ կամ խնայգրքույկ չի պահանջվում։ Բավական է միայն գրանցել ծննդյան ամսաթիվը և ափը դնել սենսորային սարքի վրա, տեղեկացրել է բանկը։

«Հաճախորդի կենսաչափական տվյալները սկանավորող բանկոմատների օգտագործումը Ճապոնիայում` առաջին դեպքն է։ Բանկում կենսաչափական տվյալները գրանցելուց հետո բանկոմատների նոր տեսակի միջոցով հնարավոր է ավանդներով գործառնություններ կատարել նույնիսկ քարտը կամ խնայգրքույկը կորցնելու դեպքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Մինչև սեպտեմբերի վերջ բանկը 18 այդպիսի բանկոմատներ կկիրառի, իսկ հաջորդ տարվա գարնանը մտադիր է դրանք տեղադրել բոլոր ստորաբաժանումներում և Գիֆու նահանգի Օգակի քաղաքի խոշոր առևտրային կետերում։

Բացի հաճախորդների հարմարավետությունից բանկը որոշել է հաշվի առնել 2011 թվականի մարտի 11-ի աղետի փորձը,երբ ցունամին հազարավոր բնակելի տների հետ միասին տարել էր կանխիկ գումարներ, բանկային փաստաթղթեր եւ քարտեր: Շատերը, ովքեր կարողացել էին փրկվել,մնացել էին ոչ միայն առանց փողի,այլ նաև առանց ինքնությունը հաստատող փաստաթղթերի: Այդ ժամանակ տուժված մարզերի բանկերի մասնաճյուղերը որոշում են վճարել մինչեւ 120,000 իեն (մոտ 1500 դոլլար), ըստ էության ազնիվ խոսքի հիման վրա` առանց փաստաթղթի ներկայացման:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x