ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պետական եկամուտների կոմիտեի նախագահը գնել է «Մեծ անիվը».CivilNet

26.09.2012

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Միքայել Մինասյանը (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսինը) մուտք են գործել անվադողերի շուկա։ ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ` Խաչատրյանը և Մինասյանը փոխկապակցված անձանց միջոցով ձեռք են բերել Հայաստանի անվադողերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Մեծ անիվ» ընկերությունը (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալներով՝ այդ ընկերության մասնաբաժինը անվադողերի շուկայում 22,18% է)։

«Մեծ անիվ» ընկերության ձեռքբերման գործընթացում կիրառվել է «զավթման» սխեմա: Նախ՝ Պետեկամուտների կոմիտեն ընկերությունում Դ400 մլն-ի հարկային պարտականությունների կատարման խախտումներ է հայտնաբերել, որից հետո ներկայիս հիմնական բաժնետիրոջից՝ Անդրանիկ Գրիգորյանի այրուց, Դ40 մլն-ով ձեռք են բերվել ընկերության բաժնետոմսերը:

«Մեծ անիվ» ընկերությունում ՍիվիլՆեթին չհաջողվեց ճշտել բաժնետերերի փոփոխության փաստը։ Ընկերության տնօրեն Միքայել Հարությունյանը ասաց, որ ինքն իրավասու չէ պատասխանել բաժնետերին վերաբերող հարցերին։

Հայաստան տարեկան ներկրվում է մոտ 300 հազ. հատ անվադող։ «Մեծ Անիվը» պաշտպանության նախարարության հիմնական մատակարարն է: Ընկերության հետ պայմանագրեր ունեն նաև պետական այլ գերատեսչություններ: Օրինակ, ՀՀ նախագահի աշխատակազմը անցած տարի «Մեծ անիվից» ձեռք է բերել մոտ Դ1,4 մլն-ի անվադող։

 Աղբյուր՝ Civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x