ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԵԿԲ-ի խաղի նոր կանոնները

07.02.2012

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) մտադիր է արդեն այս տարվանից վարկային կազմակերպությունների համար գործունեության նոր կանոններ սահմանել։ Ընդ որում՝ գլխավոր փոփոխությունը կլինի բանկային գաղտնիքի ինստիտուտի վերացումը:

Մինչև վերջերս եվրոպական բանկերն իրենց հաճախորդներին երաշխավորում էին անձնական տվյալների և բաց փոխառությունների ծավալների մասին տեղեկատվության գաղտնիություն և չտարածում։ Տվյալների բազան հասանելի էր միայն այլ բանկերի և պետական որոշ մարմինների, ընդ որում՝ հրապարակման ենթակա տեղեկությունները սահմանափակ էին։ ԵԿԲ-ում կարծում են, որ վերջին տարիներին բնակչությանը տրված վարկերի մեծ ծավալը բանկային սեկտորի բալանսի փլուզման սպառնալիք է ստեղծում։

Այսպես՝ նոր նորմատիվների համաձայն, որոնք կսկսեն գործել արդեն այս ամառվանից, Եվրամիության բոլոր բանկերը պարտավոր են ԵԿԲ-ին տրամադրել փոխառուների տվյալները. յուրաքանչյուր ոք կկարողանա որոշակի գումարի դիմաց ստանալ փոխառուի մասին առկա ամբողջ տեղեկատվությունը։ Ծրագրվում է հաճախորդների մասին ընդհանուր տեղեկություններ տրամադրել նաև ազատ հիմունքներով։

Ըստ գերմանական զանգվածային մի շարք լրատվամիջոցների՝ փոխառուների մասին տվյալները կօտագործվեն նաև որպես գրավային ակտիվներ՝ իրացվելիության անհրաժեշտ մակարդակը պահպանելու համար։ Այսպիսով՝ եվրոպական բանկային կարգավորիչը լիովին կտիրապետի առանձին ֆինանսական կորպորացիաների վարկային պորտֆելի և նրա պոտենցիալ ռիսկերի մասին տեղեկատվությանը։

ԵԿԲ-ն նոր նորմատիվները կիրառելու համար դեռ պետք է մի շարք խոչընդոտներ հաղթահարի, որոնցից գլխավորը հաճախորդների մասին տեղեկատվություն տրամադրելու ցանկության բացակայությունն է բանկերի մոտ։ Մի շարք ֆինանսական ինստիտուտներ մտավախություն ունեն, թե կկորցնեն գործարար հեղինակությունը, սպառնալիքի տակ կհայտնվի նաև վարկային պորտֆելների ձևավորման սեփական մոդելը։ Արդյունքում այս տեղեկատվությունը կարող է օգտագործվել շահադիտական նպատակներով և վնասել բիզնեսին։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x