ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ռեսո» ապահովագրական ընկերությունը կազմակերպել էր ուսումնաժամանցային հավաք Ծաղկաձորում

26.09.2012

ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը սեպտեմբերի 20-22 Ծաղկաձորում հերթական ուսումնաժամանցային հավաք է կազմակերպել՝ ուղղված գործակալական ցանցի կատարելագործմանը: Հավաքին մասնակցում էին ավելի քան 60 մենեջերներ և թոփ գործակալներ ՀՀ բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

Եռօրյա հավաքի առաջին օրվա ընթացքում ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հավաքի բացման արարողությունը: Գործադիր տնօրենը ողջունեց մասնակիցներին, մաղթեց հաճելի և արդյունավետ աշխատանք և խոսեց ընկերության առաջիկա խոշոր ծրագրերից` կարևորելով մենեջերների և գործակալների դերը դրանց արդյունավետ իրականացման գործում:

Հավաքը ուներ մրցութային բնույթ և բոլոր մասնակիցներից ստեղծվեցին 4 խմբեր, որոնք ընտրեցին իրենց խմբի անվանումը, կարգախոսը և գույնը: Թիմային ոգի ստեղծելու նպատակով հավաքի առաջին օրվա ընթացքում անցկացվեցին մի շարք թիմային կառուցողական խաղեր, որոնք հնարավորություն ընձեռեցին մասնակիցներին շփվել և միմյանց ավելի լավ ճանաչել: Մրցույթի ողջ ընթացքում անաչառ ժյուրին ուշադիր հետևում էր իրադարձությունների զարգացմանը և նախապես մշակված չափորոշիչների հիման վրա գնահատում յուրաքանչյուր մրցույթ:

Հավաքի ավարտին ամփոփվեցին մրցույթների արդյունքները և որոշվեց հաղթող թիմը: Փակման հանդիսավոր ճաշկերույթին ընկերության գործադիր տնօրենի կողմից յուրաքանչյուր մասնակցի հանձնվեց հավաստագիր, իսկ հաղթող թիմի անդամները պարգևատրվեցին արժեքավոր նվերներով: Ժյուրիի կողմից սահմանվել էին նաև անվանակարգեր, որոնց հաղթողներին ևս տրվեցին նվերներ, ինչպես նաև անվանակարգում հաղթող ճանաչվելու պատվոգրեր: Բոլոր մասնակիցներն առանց բացառության իրենց ակտիվությամբ, երգ ու պարով ցույց տվեցին, որ այդ օրերին նրանք ստացել են բազմաթիվ դրական լիցքեր:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x