ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տաշիրը 77 մլրդ-ի հասույթ է ստացել

25.09.2012

Forbes ամսագրի ռուսական տարբերակը կազմել է Ռուսաստանի ոչ հանրային ամենախոշոր 200 ընկերությունների 2012թ. վարկանիշը: Առաջատարներն այն ընկերություններն են, որոնք կյանքի են կոչում պետական խոշոր նախագծերը շինարարության, ինչպես նաև ճանապարհաշինության և գազախողովակների կառուցման ոլորտներում։

200 ընկերությունների ընդհանուր շրջանառությունն անցյալ տարվա համեմատ ավելացել է 27,5%-ով՝ հասնելով ռեկորդային 10,2 տրլն ռուբլու (մոտ $330 մլրդ): Ընդ որում՝ աճ են արձանագրել ոչ միայն խոշոր ընկերությունները, այլև ագրոհոլդինգները, ավտոմեքենաների վաճառքով զբաղվող և մի շարք այլ ընկերություններ: Առաջին տասնյակում են մանրածախ, նավթաքիմիական, շինարարական և մետաղագործական ընկերությունները:

Վարկանիշը գլխավորել է Կազանի ՏԱԻՖ նավթաքիմիական խումբը, որը միավորում է նավթաքիմիական և նավթավերամշակման 39 ընկերություն։ Խմբի մեջ, ընդհանուր առմամբ, ընդգրկված է տարբեր պրոֆիլի 62 ընկերություն, այդ թվում՝ ներդրումային, ֆինանսական, շինարարական, հեռահաղորդակցության և այլն:

Երկրորդ հորիզոնականում շինարարական «Ստրոյգազկոնսալթինգ» ընկերությունն է, որի հիմնական պատվիրատուներից են «Գազպրոմը», «Տրանսնեֆտը», «Լուկօյլը» և այլ ընկերություններ:

Վարկանիշի երրորդ տեղում ծխախոտային արտադրանքի մանրածախ առևտրի «Մեգապոլիս» ընկերությունն է, որը բացառիկ պայմանագրեր ունի ճապոնական Japan Tobacco International, ամերիկյան Philip Morris-ի և այլ խոշոր ընկերությունների հետ: «Մեգապոլիսը» 150 հազ. առևտրային կետ ունի Ռուսաստանում և 50 հազ. Ուկրաինայում:

Առաջին տասնյակում ընդգրկված են նաև հանքահումքային «Մետալոինվեստ», նավթաքիմիական «Սիբուր հոլդինգ», շինարարական «Ստրոյգազմոնտաժ» ընկերությունները: Լավագույն տասնյակը եզրափակում է պղնձի, ցինկի և այլ մետաղների խոշոր արտադրող «Ուրալի լեռնահանքային ընկերությունը»:

Հայազգի Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը վարկանիշում այս տարի զբաղեցրել է 32-րդ տեղը՝ 77 մլրդ ռուբլի հասույթով (մոտ $2,5 մլրդ)։ Թեև 2011թ. «Տաշիրի» հասույթը տարեկան կտրվածքով շուրջ 20% աճ է գրանցել, ընկերությունը նախորդ վարկանիշի համեմատ նահանջել է երկու հորիզոնականով։

Ըստ Forbes-ի՝ «Տաշիր» խմբի մեջ մտնում են մի քանի շինարարական ընկերություններ, շինանյութերի, ստվարաթղթի և սննդամթերքի արտադրության գործարաններ, լցակայանների ցանց, բանկ և էլեկտրացանցային ընկերություն։ «Տաշիրը» այս ընթացքում կառուցել է ավելի քան 65 օբյեկտ՝ ընդհանուր 1,8 մլն քմ տարածքով, այդ թվում՝ 19 առևտրա-զվարճանքային կենտրոն, յոթ գրասենյակային կենտրոն և յոթ հյուրանոց Ռուսաստանի տարբեր շրջաններում և Երևանում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x