ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Քրքորյանը ամերիկացի միլիարդատերերի մեջ 142-րդն է

20.09.2012

 

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է ԱՄՆ 400 ամենահարուստ մարդկանց ցանկը: Ցուցակի առաջին երեք տողը, ինչպես և նախորդ տարիներին, զբաղեցրել են Բիլ Գեյթսը, Ուորեն Բաֆեթը և Լարի Էլիսոնը:

Forbes -ի տվյալներով, չնայած համաշխարհային ճգնաժամին, ամենահարուստ ամերիկացիների բարեկեցությունը նախորդ տարվա ընթացքում աճել է 13%-ով և կազմել 1,7 տրիլլիոն ԱՄՆ դոլար:

Microsoft-ի հիմնադիրը առաջին հորիզոնականում է 66 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ, որն այս տարի ավելացել է 7 մլրդ ԱՄՆ դոլարով նախորդ տարվա համեմատ:

Նրան հաջորդում է ներդրող Ուորեն Բաֆեթը 46 մլրդ ԱՄՆ դոլարով (+ 7 մլրդ դոլար) և Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը 41 մլրդ ԱՄՆ դոլարով (+ 8 մլրդ դոլար):

ԱՄՆ ամենահարուստների աջաջին հնգյակում են հայտնվել նաև Չարլզ Կոխը և Դևիդ Կոխը, նրանք յուրաքանչյուրը 31 մլրդ ԱՄՆ դոլար ունենա: Եվ երկուսն էլ իրենց կարողությունը տարվա ընթացքում ավելացրել են 6 մլրդ դոլարով:

Հաջորդը Wal-Mart-ի 4 հիմնադրներն են` Քրիստի Ուոլթոնը 27,9 մլրդ դորա ունի, Ջիմ Ուոլթոնը` 26.8 մլրդ դոլար, Էլիս Ուոլթոնը` 26,3 մլրդ դոլար և Ս. Ռոբսոն Ուոլթոնը` 26,1 մլրդ դոլար:

Նախորդ տարվա համեմատ, վարկանիշի առաջին տասնյակից դուրս են մնացել ներդրող Ջորջ Սորոսը, ով 7-րդ հորիզոնականից իջել է 15-րդ` 19 մլրդ դոլար կարողությամբ (- $3 մլրդ) և կազինոների ցանցի սեփականատեր Շելդոն Ադելսոնը, ով 8-րդ հորիզոնականից իջել է 12-րդ` 20,5 մլրդ դոլար կարողությամբ, որը տարվա ընթացքում պակասել է 1 մլրդ դոլարով:

 Աշխարհի ամենահարուստ հայի՝ Քըրք Քրքորյանի կարողությունը Forbes-ը գնահատել է 2.9 մլրդ դոլար, ինչը թույլ է տվել մեր հայրենակից միլիարդատիրոջը հայտնվել 142-րդ տեղում: 2011-ին Քրքորյանը 117-րդ տեղում էր՝ 3 մլրդ դոլար կարողությամբ: Այսինքն, մեկ տարվա ընթացքում նա «աղքատացել է» 100 հազ դոլարով:

Քրքորյանի մասին Forbes-ը գրում է, որ խաղատների մագնատն իր 95-ամյակը հունիսին նշեց իր նշանածի՝ Ջուան Դանգերֆիլդի կողմից կազմակերպված ֆլեշ-մոբով:

Մեկ ամիս առաջ Քըրքորյանը և իր նախկին ընկերը` Էդուարդ Մայքլ Դեյվիսը, չհրապարակված պայմաններում լուծել էին իրենց վեճը` վերջ դնելով 6-ամյսա դատավարությանը. Քըրքորյանը դատի էր տվել Դեյվիսին խարդախության համար այն բանից հետո, երբ նրա Delta Petroleum Corp. էներգետիկ ընկերությունը ենթարկվեց սննկացման վտանգի և իրեն սնանկ հայտարարեց: 

8-ամյա կրթություն ունեցող, նախկին բռնքամարտիկ և Երկրորդ Համաշխարհային պատերազմի շրջանի կործանիչի օդաչուների ինստրուկտոր Քըրքորյանը իր կարիերան սկսել էր Լաս Վեգասում` 1962-ին հող ձեռք բերելով: Նա բացել էր MGM հյուրանոցն ու կազինոն` 1969-ին կինոստուդիային տիրանալուց հետո: Քըրքորյանը դրա նախագահի պարտականությունները վայր դրեց 2011-ին` դառնալով պատվավոր տնօրեն: Այդ ժամանակից մոտ 750 մլն ԱՄՆ դոլարի 40 մլն բաժնետոմս է վաճառել: MGM-ում նրա բաժինը, որ ժամանակին շատ ավելիմեծ էր և գնահատվում էր 11 մլրդ դոլար, այժմ գնահատվում է 1 մլրդ-ից էլ ցածր:

Այսօր Քըրքորյանը ղեկավարում է Tracinda` ներդրումային ընկերություն, որի մասնավոր սեփականատերն է, և «Լինսի» հիմնադրամը, որն ի սկզբանե ստեղծվել էր 1988-ի հայաստանյան երկրաշարժից տուժածներին օգնելու համար. երկու ընկերություններն էլ անվանակոչված են ի պատիվ նրա աղջիկների` Թրեյսիի և Լինդայի: Անցած տարի Քըրքորյանը 200 մլն ԱՄՆ դոլար էր փոխանցել «Լինսի» հիմնադրամի իր հաշիվներից Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարան (ԿԼԱՀ)` ստեղծելու Dream հիմնադրամը` մարդասիրական հաստատություն, որը աջակցելու է ԿԼԱՀ-ի բուժհետազոտություններին և ակադեմիական ծրագրերին:

Աղբյուր՝ tert.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x