ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Apple-ի արժեքը բարձրացել է

20.09.2012

Apple բրենդի արժեքը գերազանցել է €100 մլրդ-ը, ինչի շնորհիվ ամերիկյան ընկերությունը գլխավորել է Eurobrand ամսագրի կողմից հրապարակվող աշխարհի ամենաթանկ բրենդների Eurobrand global վարկանիշը:

Վարկանիշում Apple-ին հաջորդում է ամերիկյան Coca Cola Company-ի բրենդային պորտֆելը՝ €59,9 մլրդ արժեքով, այնուհետ Microsoft տեխնոլոգիական ընկերությունը՝ €53,9 մլրդ-ով։ Առաջին տասնյակում ընդգրկված բրենդները ներկայացնող ընկերությունների գլխավոր գրասենյակները տեղակայված են ԱՄՆ-ում։

Ֆրանսիական LVMN ընկերության բրենդները՝ €34,3 մլրդ ընդհանուր արժեքով, ամենաթանկն են Եվրոպայում և վարկանիշում զբաղեցնում են 14-րդ հորիզոնականը: Նրանց հաջորդում է բրիտանական Vodafone-ը՝ €28,5 մլրդ արժեքով, և միջազգային AB INBEV-ի բրենդները՝ €28 մլրդ-ով։ Չինական China Mobile-ը՝ €43,9 մլրդ բրենդային պորտֆելով, ամենաթանկն է ասիական տարածաշրջանում և վարկանիշում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։

Ըստ վարկանիշի հեղինակների՝ գլոբալ բրենդների ընդհանուր արժեքն ավելացել է միջինը 5%-ով։ Աճի ամենամեծ ցուցանիշն արձանագրել է Apple-ը՝ 43,9%։ Ամերիկյան HP բրենդի արժեքը, ընդհակառակը, նվազել է՝ 28,3%-ով։ Եվրոպայում ամենից շատ թանկացել է Volkswagen Group-ի բրենդը՝ +26,7%-ով, այնուհետ շվեյցարական Novartis-ինըը՝ 20,2%-ով։ Ասիական բրենդներում աճի ռեկորդը հարավկորեական Samsung-ինն է:

Վարկանիշը կազմվում է բրենդների, կրկնօրինակումների և մտավոր սեփականության ոլորտի եվրոպացի անկախ փորձագետների գնահատումների հիման վրա: Վարկանիշը կազմելու համար Eurobrand-ն ուսումնասիրում է Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի ավելի քան 3 հազ. ընկերություն՝ 16 ոլորտներում։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x