ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Եկամուտները գնաճից ցածր են

06.02.2012

Հայաստանցիների եկամուտների աճը հետ է մնում գնաճից: Այդ մասին այսօր` փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով, թեեւ ընդհանուր գնաճը 4.7 % է, բայց առաջին անհրաժեշտության ապրանքների գներն ավելի շատ են աճել: Մասնավորապես` միսն ու մսամթերքը թանկացել են 10%-ով, կաթնամթերքը` 7 %-ով, ձեթը` 12%-ով, շաքարավազը` 32%-ով: Ըստ Ա. Պողոսյանի` գնաճն ինչ-որ առումով բնական երեւույթ է, սակայն պետք է այնպես անել, որ աշխատավարձերն ու թոշակներն ավելի արագ աճեն, հակառակ դեպքում` տեղի է ունենում կենսամակարդակի անկում: Ա. Պողոսյանի կարծիքով` գնաճի հաշվարկման մեթոդիկան անկատար է, ինչի հետեւանքով գնաճի հայտարարվող մակարդակը ճիշտ չի արտացոլում իրականությունը: Գնաճին նպաստող կարեւոր գործոններից մեկը, ըստ Ա. Պողոսյանի, տրանսպորտային բարձր ծախսերն են: «Աշխարհի ցանկացած կետից բեռի առաքումը մինչեւ Բաթումի ավելի էժան է, քան Բաթումիից Երեւան»,- ասաց Ա. Պողոսյանը: Իրավիճակը, ըստ նրա, կարող է մեղմվել Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցմամբ, որը մոտ 260 կմ-ով կկրճատի Բաթումի-Երեւան երկաթգծի երկարությունը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x