ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Moody’s- սպառնացել է ԱՄՆ-ին

13.09.2012

Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը սպառնացել է իջեցնել ԱՄՆ-ի վարկային վարկանիշը, եթե իշխանությունները համաձայնության չգան պետպարտքի կրճատման շուրջ։ Ըստ գործակալության՝ վարկունակության տեսանկյունից ԱՄՆ-ի համար շատ ավելի լավ կլինի «թռչել բյուջետային ճեղքվածքի վրայով», քան բյուջետային ծախսերի ավելացման և հարկերի նվազեցման նոր ծրագիր ընդունել։ Բյուջետային ծախսերի կտրուկ և անվերահսկելի կրճատման հեռանկարը, որն ԱՄՆ-ին խոր ռեցեսիայով ու գործազրկության աճով է սպառնում, գործակալությանն այնքան էլ չի հուզում։

Նշենք, որ ԱՄՆ-ի վարկային վարկանիշը, Moody’s-ի գնահատմամբ, ներկայում առավելագույն AAA մակարդակում է՝ «բացասական» կանխատեսմամբ։ Գործակալությունը նախօրեին հստակեցրել է իրադարձությունների զարգացման այն սցենարները, որոնց դեպքում բացասական կանխատեսումը կարող է վերաճել վարկանիշի վերանայման։

Այսպես՝ ԱՄՆ-ի վարկանիշը կիջեցվի մինչև Aa1 մակարդակ, եթե 2013թ. ԱՄՆ-ի իշխանությունները չկարողանան համաձայնեցնել պետպարտք/ՀՆԱ հարաբերակցության կրճատման ծրագիրը։ Եթե ծրագիրը, այնուամենայնիվ, համաձայնեցվի, գործակալությունը ԱՄՆ-ի ներկայիս վարկանիշի կանխատեսումը «բացասականից» կվերանայի «կայունի»։

Երկրի վարկունակության ներկայիս առավելագույն վարկանիշն ու «բացասական» կանխատեսումը կարող է պահպանվել միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը «բյուջետային ճեղքվածքում» հայտնվի, այսինքն՝ եթե քաղաքական գործիչները դադարեցնեն ծրագրի համաձայնեցման շուրջ քննարկումները, ինչը, իր հերթին, կհանգեցնի բյուջետային գործող ծրագրերի ինքնաբերաբար կրճատման ու հարկային ժամանակավոր արտոնությունների չեղյալ հայտարարման։ Արդյունքը ռեցեսիան է ու գործազրկության մակարդակի կտրուկ բարձրացումը։ Փոխարենը պետպարտքը 2020թ.կկրճատվի մինչև ՀՆԱ-ի 60%-ի։

Moody’s-ը ԱՄՆ-ի վարկանիշը կիջեցնի նաև այն դեպքում, եթե քաղաքական գործիչները համաձայնության գան բյուջետային ծրագրերի և հարկային արտոնությունների մասնակի պահպանման շուրջ՝ պետպարտքի մակարդակը հասցնելով մինչև ՀՆԱ-ի 90%։

Գործակալության փորձագետների համար Կոնգրեսում բանակցությունների արդյունքները կանխատեսելի չեն, հետևաբար նախքան վարկանիշի փոփոխության մասին որոշումը ընդունելը Moody’s-ում սպասելու են բանակցությունների ավարտին ու նախագահական ընտրությունների արդյունքներին։

Հիշեցնենք՝ 2011թ. օգոստոսին պետպարտքի մակարդակի շուրջ հանրապետականների և դեմոկրատների դիմակայությունը ԱՄՆ-ի տեխնիկական դեֆոլտի պատճառ էր դառնալու։ Դիմակայությանն արձագանքեց Standard&Poor’s միջազգային վարկանշային գործակալությունը՝ իջեցնելով երկրի վարկանիշը։ Վարկանշային եռյակում մյուս երկուսը ձեռնպահ մնացին կտրուկ քայլերից։

Նշենք նաև, որ առաստաղային մակարդակին, որը սահմանվեց օգոստոսյան պայմանավորվածությունների արդյունքում, ԱՄՆ-ի պետպարտքը կհասնի մինչև տարեվերջ։ Մի քանի ամիս հետո կսպառվեն նաև պարտքի տոկոսադրույքներն ու այլ ծախսերը սպասարկելու կառավարության հնարավորությունները։ Հենց այդ ժամանակ էլ Moody’s-ում վերանայման կդնեն երկրի վարկանիշը։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x