ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Էլեկտրոնային ստորագրություններ ստացողները կառավարությունից ֆինանսական աջակցություն կստանան

13.09.2012

2013 թ. հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարողները պարտավոր են եկամտահարկի (այն ներառելու է նաեւ սոցիալական ապահովության վճարը) հաշվետվությունները ներկայացվելու են էլեկտրոնային եղանակով: Այդ նպատակով տնտեսվարող սուբյեկտների համապատասխան պաշտոնատար անձինք (էլեկտրոնային ստորագրությունից օգտվողները) պետք է ստանան էլեկտրոնային ստորագրություններ եւ նույնականացման քարտեր: Սա վերաբերում է բոլոր այն գործատուներին, որոնք ունեն վարձու աշխատողներ:

Եթե տնտեսվարողները էլեկտրոնային ստորագրություն ստանան մինչեւ նոյեմբերի 30-ը, ապա կառավարությունը կհամաֆինանսավորի նրանց ծախսերի մի մասը: Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ նույնականացման քարտ ստանալն արժե 3000 դրամ, էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկումը՝ եւս 3000 դրամ: Նույնականացման քարտեր ստանալու համար պետք է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժին, իսկ էլեկտրոնային ստորագրություն տրամադրում է ՀՀ կառավարության կողմից հիմնադրած «Էկինգ» ընկերությունը:

ՀՀ կառավարությունն այսօր նաեւ որոշում ընդունեց, որով կարգավորում է  պետական հիմնարկներում էլեկտրոնային ստորագրությունների եւ նույնականացման քարտերի ստացումը:

Այն տնտեսվարողները, որոնք 2013 թ. կուշացնեն կամ չեն ներկայացնի հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով, կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Աղբյուր` www.news.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x