ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Երկու օրից կմեկնարկի «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունը

12.09.2012

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության մեկնարկի համար կատարվող նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են, և որևէ խնդիր չկա` դրանք սեպտեմբերի 13-ին չսկսելու համար: Այս մասին այսօր հայտարարել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-1 (Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ) և Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքների կապալառու Corsan Corviam Construccion S.A ընկերության՝ Եվրոպայի վարչության կառավարիչ Ռամոն Աիգեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ընթացքում:

Բեգլարյանը կարևորել է աշխատանքների կազմակերպման օպերատիվությունը, սարքավորումների ժամանակին ներկրումը, աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելը:

Աիեգեն խոստացել է, որ Corsan Corviam Construccion S.A-ն «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-1 և Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքները կավարտի սահմանված ժամկետում:

Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արա Հովսեփյանը: 

Հատկանշական է, որ ավելի վաղ նախատեսվում էր շինարարական աշխատանքների մեկնարկը տալ այս տարվա մայիսի վերջին։

Հաշվի առնելով Հայաստանի կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված Տրանշ-1 և Տրանշ-2 պայմանագրերով նախանշված ժամկետները՝ այսօր արդեն առկա են լուրջ ռիսկեր, որ իսպանական ընկերությունը չի կարողանա ժամանակին ավարտել աշխատանքները։ Խնդիրն այն է, որ Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը 19,6 կմ) ճանապարհահատվածներում վերականգնողական աշխատանքներ պետք է ավարտվեն 2013թ., իսկ Աշտարակ-Թալին ճանապարհատվածի (երկարությունը 41,9 կմ) վերակառուցումը պետք է ավարտվի 2014թ. դեկտեմբերին, մինչդեռ իսպանական ընկերությունը խոստացել էր Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ հատվածները կառուցել և վերակառուցել 18 ամսում, իսկ Աշտարակ-Թալինը՝ 36 ամսում, այսինքն՝ ավարտել 3 տարում կամ 2015թ. գարնան վերջին։ Արդեն իսկ առկա է նախանշված ժամանակից շեղում մոտ մեկ տարով։

Նշենք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը պետք է ունենա 556 կմ երկարություն (Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա)։ Բանկը այս ծրագրի համար հաստատել է $500 մլն վարկային միջոցների հատկացում, իսկ կառավարության համաֆինանսավորումը պետք է կազմի $462 մլն։ ԱԶԲ-ի երկու տրանշներով արդեն հատկացրել է $230 մլն։ Այս տարվա նոյեմբերի վերջին ԱԶԲ-ի տնօրենների խորհուրդը պետք է քննարկի և հաստատի Հայաստանին Տրանշ 3-ով $160 մլն միջոցների հատկացման հարցը։ ՍիվիլՆեթ-ի աղբյուրները նշում են, որ այդ տրանշի հատկացումն ու առհասարակ ծրագրի հետագա իրականացման նպատակահարմարությունը կախված է լինելու առաջին երկու տրանշով կատարված աշխատանքների կատարողականից։ Այսօր արդեն ԱԶԲ-ում շրջանառվում է կարծիք, որ Հայաստանի կառավարությունը նախորդ տարիներից ցուցաբերած դանդաղկոտության հետևանքով ի վիճակի չէ նախանշված ժամկետներում՝ մինչև 2017թ., ավարտել ծրագրով նախատեսված աշխատանքները։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x