ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


700 մլրդ եվրոյանոց դատավճիռ

12.09.2012

Այսօր Գերմանիայի Սահմանադրական դատարանի դատական երկրորդ կոլեգիան՝ դատավոր Անդրեաս Ֆոսկուլի նախագահությամբ, պետք է որոշի՝ չի հակասում արդյոք Եվրոպական կայունացման մեխանիզմի (European Stability Mechanism, ESM) ստեղծումը, ինչպես նաև ԵՄ բյուջետային պակտի ստորագրումը երկրի մայր օրենքին։

Ակնկալվում է, որ դատարանը չի արգելի ESM-ի գործունեությունը՝ սահմանադրական ճանաչելով նաև բյուջետային պակտի հայեցակարգը։ Հնարավոր է՝ կոլեգիան իր դժգոհությունն արտահայտի այս նախագծերի քննարկման ժամանակ խորհրդարանի չնչին դերակատարումից՝ օրինագծերն հապճեպ են ընդունվել շուկայի կոնյուկտուրայի ճնշման պայմաններում։

Նշենք, որ հետպատերազմյան Գերմանիայում խորհրդարանը հանգուցային դերակատարում ունի, հենց նրան է վերապահվում դեմոկրատական իրավունքների երաշխավորի դերը։

Դատական կոլեգիայում հասկանում են, որ այս որոշումից կախված է արժութային միության ճակատագիրը։ Առանց ESM-ի հնարավոր չի լինի զսպել տոկոսադրույքները պարտքային շուկայում, իսկ առանց բյուջետային պակտի հնարավոր չէ երաշխավորել ԵՄ-ում հարկաբյուջետային կոնսոլիդացիայի քաղաքականության հաջողությունը։

Դատարանի որոշումը, այդուհանդերձ, միանշանակ չի լինի։ Հնարավոր է՝ դատարանը սահմանափակի ESM-ի գործառույթները, իսկ բյուջետային պակտի տեքստը հետ ուղարկի խորհրդարան՝ լրամշակման։

Նշենք, որ ESM-ի դեմ հայցը ներկայացվել է անցած տարի տնտեսագիտության դոկտոր Վիլհելմ Հանկելի կողմից, որին այնուհետ միացել է 12 հազ. մարդ, այդ թվում՝ Գերմանիայի արդարադատության նախկին նախարարը։ Հայցվորները դիմումը հիմնավորում են նրանով, որ երկրի խորհրդարանը, ըստ էության, կորցնելու է բյուջետային քաղաքականության նկատմամբ վերահսկողությունը և հարկադրված է լինելու ֆինանսավորել Իսպանիայի և Պորտուգալիայի ծախսերը, որոնց ծավալները կանխատեսել անգամ հնարավոր չէ։

Փորձագետների կարծիքով՝ քանակական մեղմացման ծրագրերի մեկնարկի հարցում մինչ այժմ հիմնական խոչընդոտը Գերմանիայի դիրքորոշումն է եղել։ Այս ծրագրերով նախատեսվում է Իսպանիայի և Իտալիայի պետպարտատոմսերի հետգնում ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում։

Աղբյուր՝ www.civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x