ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բենզինը կարող է կրկին թանկանալ

01.02.2012

Բենզինի գները երեւանյան բենզալցակայանների մի մասում բարձրացել է 10 դրամով: «Ռեգուլյար» տիպի բենզինի լիտրը վաճառվում է 450 դրամով, «պրեմիումը»՝ 470 դրամով։ «Սուպեր» տեսակի բենզինի լիտրի գինը 500 դրամ է։ Այսպիսով` բենզինի գինը վերադառնում է այն մակարդակին, որ Երեւանում առկա էր 2011 թ. սեպտեմբերի սկզբներին, որից հետո մի փոքր նվազեց ու մի քանի ամսով կայունացավ: Նշենք, որ միջազգային շուկայում արտառոց ու տագնապալի միտումներ ներկա պահին չկան: Գլոբալ մասշտաբով բենզինի գինը փոփոխվում է տարբեր ուղղություններով: Այսպես` ԱՄՆ-ում այն թանկացել է, իսկ ռուսաստանում` էժանացել: ԱՄՆ-ում անցնող շաբաթվա ընթացքում «ռեգուլյար» մակնիշի բենզինի գինը կազմել է 90.9 ցենտ` 1 լիտրի համար, ինչը ամենաբարձր գինն է վերջին 3 ամսում: Ռուսաստանում, ընդհակառակը, բենզինի գինը անցյալ շաբաթ մի փոքր իջել է (աղբյուր` «Կորտես» վերլուծական-տեղեկատվական կենտրոն): Այսպես` «ռեգուլյար 92» մակնիշի բենզինի գինը նախորդ շաբաթվա համեմատ իջել է 2 կոպեկով եւ կազմել է միջինը 1լիտր/26.49 ռուբլի (համարժեք է 0.88 դոլարին կամ 340 դրամին): Բենզին ներմուծող հայկական ընկերությունները` «Ֆլեշ», «Սիթի պետրոլ գրուփ» կամ «Միկա լիմիթեդ», բենզին հիմնականում ձեռք են բերում Փոթիի նավահանգստից` առավելապես բուլղարական կամ ռումինական ծագման: Սակայն այդ երկրներում բենզինի թանկացման մասին կոնկրետ տեղեկություններ չկան, ըստ երեւույթին` տեղի է ունեցել շուկայի իրավիճակային փոփոխություն: Հնարավոր է` որոշ բացասական սպասումներ կան նավթի գների բարձրացման եւ Իրանի շուրջ իրավիճակի սրման հետ կապված: Սակայն նշենք, որ բենզինի ինքարժեքում նավթի տեսակարար կշիռը գերիշխող չէ, ուստի բենզինի գների փոփոխությունը միշտ չէ, որ ուղիղ համեմատական է նավթի գների փոփոխությանը: Հիշեցնենք, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բենզինի շուկայում գրանցել է գերիշխող դիրք գրավող 2 ընկերությունների` «Ֆլեշ» (շուկայի 42.62 % մասնաբաժնով) եւ «Սիթի Պետրոլ գրուփ» (41.76 % մասնաբաժնով):

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x