ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Երեւանի կոնյակի գործարանը հայտարարեց խաղողի մթերման գինը

08.09.2012

Երեւանի կոնյակի գործարանը (ԱՐԱՐԱՏ բրենդ) խաղողն այս տարի կմթերի կգ-ը 140 դրամով (Արարատյան դաշտում) եւ 130 դրամով (Տավուշի մարզում): Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Հիշեցնենք, որ նախորդ տարի մթերումն իրականացվում էր համապատասխանաբար 130 եւ 120 դրամով:

Սեպտեմբերի 10-ին մթերումը կմեկնարկի Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ), 11-ին՝ Արմավիրի մասնաճյուղում, իսկ 20-ին՝ Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ); Նախատեսվում է մթերել 24 հազ. տոննա խաղող՝ 3000 տոննայով ավելի, քան նախորդ տարում: «Բերդի տարածաշրջանում կգնենք այն ամբողջ խաղողը, ինչ գյուղացին կառաջարկի, դրանով կաջակցենք նաեւ սահմանամերձ գյուղերի գյուղացիներին»,- ասաց Ա. Գրիգորյանը: Նրա տեղեկացմամբ՝ Տավուշի մարզում խաղողի շաքարայնությունը ցածր է Արարատյան դաշտի խաղողի համեմատ, ինչով էլ պայմանավորված է մթերման գների տարբերությունը:

ԵԿԳ վաճառքի ծավալներն այս տարի ավելացել են մոտ մեկ երրորդով՝ հուլիս-օգոստոսին հասնելով 240 հազ. տոննայի: Մոտ 30%-ով ավելացել է նաեւ արտահանումը, կրկնապատկվել են շահույթները:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x