ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Rolls-Royce –ը նոր «ուրվականներ» կթողարկի

03.09.2012

Rolls-Royce–ի ղեկավարությունը քննարկում է մեկ կամ երկու Ghost մոդելային շարքի նոր մեքենաների ստեղծման հարցը: 

Այդ մեքենաներով ընկերությունը նախատեսում է ավելացնել Rolls-Royce-ների վաճառքի ծավալները համաշխարհային շուկայում, հաղորդում է Kolesa.ru պարբերականը:

Չնայած նրան, որ ընկերությունը երբեք իր առջև խնդիր չի դրել ինչքան հնարավոր է շատ մեքենա վաճառել, սակայն շուկայագետների կանխատեսմամբ, մինչև տարեվերջ Rolls-Royce-ը կիրացնի մոտ 4 հազար մեքենա: 

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի բրիտանական ավտոարտադրողը վաճառել էր 3.538 ավտոմեքենա:

Այս տարի Rolls-Royce-ի արտադրանքի իրացման հիմնական շուկան դարձել է Չինաստանը, որը երկրորդ հորիզոնական է մղել ԱՄՆ-ին:

Այժմ Rolls-Royce–ն իրականացնում է Ghost-ի երկդռնանի մոդիֆիկացիայի փորձարկումները: 

Նոր 6,6 լիտր աշխատանքային ծավալով, 600 ձիաուժ հղորությամբ բենզինային շարժիչով մոդելը 8 աստիճան ավտոմատ փոխանցումատուփ ունի:

Նախնական տեղեկություններով ճանապարհային փորձարկումների փուլում գտնվող այդ կուպեն 5 վայրկյանից քիչ ժամանակում է հասնում 100 կմ/ժ արագության, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 250 կմ/ժ արագության սահմանի վրա էլեկտրոնային սարքի միջոցով:

Մեքենայի առաջին ցուցադրությունը նախատեսվում է 2013թ. մարտին Ժնևի ավտոսրահի շրջանակներում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x