ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Եվրոն նոր տեսք կունենա

03.09.2012

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) պատրաստվում է փոփոխությունների ենթարկել եվրոյի թղթադրամների արտաքին տեսքը` դրանց վրա ավելացնելով հունական դիցաբանությունից որոշ կերպարներ:

Ինչպես նշում է Bloomberg-ը, սա կլինի թղթադրամների արտաքին դիզայնի փոփոխման առաջին դեպքը` եվրոպական միասնական արժույթին անցնելուց ի վեր:

Նախ թղթադրամների վրայից կհեռացվեն ազգային ճարտարապետական հուշարձանների նմուշները, որոնց փոխարինելու կգան դիցաբանական կերպարները:

Ըստ ԵԿԲ-ի մասնագետների` այս քայլին դիմելով` իրենք հավելյալ արգելքներ են ստեղծում դրամանենգների համար, քանի որ դիցաբանական կերպարների կեղծումը բավական բարդ գործընթաց է:

Վերափոխված թղթադրամների թողարկումը ԵԿԲ-ն ծրագրել է իրականացնել գալիք տարի:

Ըստ ոլորտի փորձագետների` նոր թղթադրամների վրա հունական դիցաբանությունից կերպարների օգտագործման հանգամանքը խոսում է այն մասին, որ Եվրամիության առաջնորդները, անկախ ամեն ինչից, չեն ցանկանում, որպեսզի Հունասատանը դուրս գա եվրոգոտուց և մտադիր են են պահպանել եվրոպական միասնական արժույթը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x