ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Եկամտահարկի մասին» նոր օրենքը չի ենթադրում աշխատավարձերի իջեցում

29.08.2012

Օգոստոսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հավաստիացրել է, որ «Եկամտահարկի մասին» ՀՀ նոր օրենքը, որն ուժի մեջ է մտնելու 2013 թվականի հունվարի 1-ից, աշխատավարձերի իջեցում չի ենթադրում:
«Օրենքը ուժի մեջ է մտնելու 2013 թվականի հունվարից 1-ից: Դրանով խնդիր է դրված օպտիմալացնել գործատուների հաշվետվությունները, որոնք բացառապես լինելու են էլեկտրոնային եղանակով:Նոր օրենքով միավորվել են եկամտահարկը, պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև անհատական սոցիալական ապահովության վճարը և դարձել մեկ` եկամտային հարկ»,-հստակեցրել է նախարարը:

Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով այն մտավախությանը, թե նոր օրենքով ավելացվելու է աշխատողնեից պահվող հարկային միջոցները, նշել է, որ այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում.«Օրինակ՝ գործատուն վարձու աշխատողին որպես աշխատավարձ վճարում է 100.000 դրամ, ապա դրան համապատասխան կատարում է նաև 19.000 դրամ սոցիալական վճար: Ըստ օրենքի` 19 000 դրամ սոցվճարը գործատուն է ավելացնելու աշխատողի աշխատավարձին, որպեսզի պահվի մեկ՝ եկամտային հարկ, և աշխատողի փաստացի եկամուտը նորից կազմի 90550 դրամ»:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ հավելել է, որ ըստ նոր օրենքի աշխատողը չպետք է պակաս աշխատավարձ ստանա:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x