ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ԷՔՍՊՐԵՍ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ»

29.08.2012


«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, շարունակելով պարզեցնել ուսանողական վարկերի տրամադրման գործընթացը և բարելավելով վարկի պայմանները, հաճախորդներին առաջարկում է նոր վարկատեսակ` «Էքսպրես ուսանողական վարկեր»:
«Վարկատեսակի առավելություններից առանձնանում են վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու ժամկետը, որը սահմանվել է 24 ժամ, ինչպես նաև վարկի տոկոսադրույքը: Եթե հաճախորդը վարկը մարելիս ուշացումներ չի ունեցել, ապա կրկնակի անգամ այս վարկը ստանալիս վարկառուն կստանա 14% զեղչ վարկի տարեկան տոկոսադրույքից, այսինքն վարկը կտրամադրվի 16,25% տարեկան տոկոսադրույքով, իսկ նման տոկոսադրույքով նմանատիպ վարկեր դեռևս շուկայում առկա չեն: Այս վարկի առավելություններից կարելի է առանձնացնել նաև այն, որ վարկը տրամադրվում է մինչև 1 տարի ժամկետով, առանց գրավադրման, և վարկի առավելագույն գումար է սահմանվել ուսանողի 1 ուսումնական տարվա վարձի չափը:   Որպես վարկառու կարող է հանդես գալ ուսանողը, եթե լրացել է նրա 18 տարին կամ ուսանողի ընտանիքի անդամը, ով ունի կայուն եկամուտ և ապահովված է աշխատանքով:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, շարունակելով պարզեցնել ուսման վարկավորման գործընթացը,  այս վարկատեսակի համար կպահանջի ընդամենը 1 համապատասխան երաշխավոր: Հաշվի առնելով վերը նշվածը`     կարծում եմ, որ 2012 թվականին Բանկին կհաջողվի տրամադրել շուրջ 400 ուսանողական վարկ: 2011 թվականին Բանկը տրամադրեց շուրջ 300 ուսանողական վարկ, որը գոհացուցիչ ցուցանիշ էր, եթե մենք հաշվի ենք առնում հաճախորդների վարկունակությունը, և այն հանգամանքը, որ Բանկը 2011 թվականին առաջին անգամ էր մտել ուսման վարկավորման դաշտ:
Համադրելով այս առավելությունները` վարկի հաստատումը 24 ժամում և ընդամենը 1 երաշխավորող ներկայացնելու պահանջը, ինչպես նաև վարկը կրկնակի անգամ ստանալիս տրամադրվող 14% զեղչը վարկի տարեկան տոկոսադրույքից, վստահ եմ, որ այս վարկատեսակը լայն արձագանք կստանա հավանական վարկառուների շրջանակում:
Քանի որ այս բանկային գործիքի կարգախոսն է «ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ է», հուսով ենք Բանկին կհաջողվի իր ուժերի ներածին չափով բարձրացնել կրթության հասանելիությունը», - ասաց Անելիք Բանկ» ՓԲԸ Վարկավորման վարչության պետի տեղակալ Արթուր Ասատրյանը:

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x