ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Միթե՞ ԱՊՊԱ սակագները կթանկանան

01.02.2012

Պարտադիր ավտոապահովագրության (ԱՊՊԱ) սակագները վաղ թե ուշ կվերանայվեն: Այդ մասին այսօր` փետրվարի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ռոսգոսստրախ» ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը: Նրա խոսքով` դա տեղի կունենա այն ժամանակ, երբ հայաստանյան ապահովագրական ընկերությունների վնասաբերությունը շարունակի աճել, թեեւ այն հիմա էլ գտնվում է բարձր մակարդակի վրա: «Ռոսգոսստրախ Արմենիայի» գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանն անհիմն համարեց այն գնահատականները, թե ԱՊՊԱ-ի շնորհիվ ապահովագրական ընկերությունները գերշահույթներ են ստանում: Նրա պարզաբանմամբ` այդ սխալ գնահատականը գալիս է նրանից, որ շատերը նույնացնում են «վնասաբերություն» եւ «ուղղակի հատուցում» հասկացությունները: Ապահովագրական ընկերության վնասաբերությունը, նրա պարզաբանմամբ, ձեւավորվում է ոչ միայն վնասների հատուցումներից, որ 2011 թ, արդյունքներով կազմում է հավաքագրված գումարների մոտ 55 %, այլեւ ներառում է այլ ծախսեր: Մասնավորապես` ապահովագրական ընկերությունը 15-17 % միջնորդավճար է տրամադրում ապահովագրական գործակալներին, 2 % հատկացվում է այսպես կոչված «երաշխավորված ֆոնդին», իսկ 1 %` Ավտոապահովագրողների բյուրոյին (կարգավորող մարմինն է): Այդպիսով` վնասաբերությունը կազմում է մոտ 75 %, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական ծախսերը մոտ 20 %-ի շրջանակում են, ապահովագրական ընկերության շահութաբերության մակարդակը չի գերազանցի 5%-ը: Ըստ Գ. Գրիգորյանի` դա շահութաբերության շատ ցածր մակարդակ է, իսկ հատուցման համար տրվող դիմումների քանակը աճում է բարձր տեմպերով: Այսպես` 2011 թ. հունվարին «Ռոսգոսստրախ Արմենիան» հատուցման պահանջով ստացել է 411 դիմում, իսկ այս տարվա հոնվարին դրանց թիվը գերազանցում է 850-ը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x