ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ նվիրաբերել է «Էլեն» հանգստյան տան տարածքը «Լիարժեք կյանք» ՀԿ-ին

21.08.2012

2012 թվականի օգոստոսի 18-ին Ստեփանավանի մերձակա «Էլեն» հանգստյան տան տարածքում տեղ է ունեցել պանսիոնատի տարածքը « Լիարժեք Կյանք » հասարակական կազմակերպությանը հանձնելու հանդիսավոր արարողությունը:

Հանգստյան տունը ՀԿ-ին, որը զբաղվում է երիտասարդ սերնդի զարգացման հարցերով, այդ թվում հաշմանդամ երեխաների ամառային հանգստի կազմակերպմամբ, նվիրաբերման միտքը ծնվել է 2010 թ.-ին, երբ «Լիարժեք Կյանք» ՀԿ -ն ամառային ներառական ճամբարների կազմակերպման համար հարմար վայր էր փնտրում: Տեղեկանալով, որ « Էլեն » պանսիոնատը պատկանում է ՎՏԲ-Հայաստան բանկին` նամակով դիմել են բանկի տնօրինությանը` խնդրելով տրամադրել տարածքը ամառային շրջանում ճամբարների անցկացման համար: ՎՏԲ-Հայաստան բանկը ոչ միայն համաձայնվեց այդ առաջարկին, այլև ի ուրախություն կառավարության և « Լիարժեք Կյանք » ՀԿ –յան աշխատակազմի , ինչպես նաև մանկական ճամբարի դաստիրակների, ընդունեց կոլեգյալ որոշում պանսիոնատի տարածքն ամբողջությամբ նվիրաբերել հասարակական կազմակերպությանը /450 քմ մակերեսով/: Այս քայլով ՎՏԲ - Հայաստան բանկը, լինելով տեղեկատվորեն բաց, սոցիալապես պատասխանատու եւ նպատակ ունենալով բարելավել հասարակության բարեկեցությունը ևս մեկ անգամ հաստատեց հավատարմությունը իր կարգախոսին` «Աշխարհն առանց արգելքների»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն- Տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսև,- «Մենք ուրախությամբ ենք հանձնում « Էլեն » հանգստյան տան տարածքը « Լիարժեք Կյանք » ՀԿ-ին և հուսով ենք, որ այստեղ կկազմակերպվի ամառային ճամբարներ, ինչպես առողջ այնպես էլ սահմանափակ կարողություններով երեխաների համար : Մենք հույս ունենք, որ այս ճամբարը սահմանափակ կարողություններով երեխաների կօգնի դառնալ քիչ ավելի երջանիկ

Տարծքը հանձնելու պաշտոնական արարողության ժամանակ ՎՏԲ - Հայաստան բանկի ղեկավարությունը երեխաներին ևս մեկ նվեր մատուցեց` տրամադրելով սինթեզատոր և ձայնի ուժեղացման համակարգ:

 


 

 

Աղբյուր` www.vtb.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x