ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հաքերները ավստրալացիներից $25 մլն են գողացել

17.08.2012

Միջազգային հաքերների ձեռքն են անցել ավստրալացիների ավելի քան 500 հազ. կրեդիտային քարտերի համարներ, որոնց միջոցով նրանք կարողացել են հաշվահամարներից դուրս բերել $25 մլն: Այս մասին տեղակացրել է Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը, հաղորդում է ավստրալական Sydney Morning Herald-ը: Իրավապահ մարմինների համար նոր և առավել բարդ խնդիրներ են ստեղծվել՝ պայմանավորված հանցագործության անդրազգային բնույթով, և գործի հետքաննությանը միացել են այլ երկրների իրավապահ մարմիններ:

Թերթը, վկայակոչելով սեփական աղբյուրները, տեղեկացնում է, որ գողության մեջ կասկածվում են հաքերներ նաև Արևելյան Եվրոպայից, որոնք կարողացել էին անցած տարի դեկտեմբերին կոտրել ամերիկյան Subway ռեստորանների ցանցերի գաղտնաբառերը և միլիոնավոր դոլարներ գողանալ ցանցի 80 հազ. հաճախորդներից: Հաքերները, պոտենցիալ թիրախներ փնտրելով, ինտերնետի միջոցով ստուգում են՝ որոնք են խոցելի էլեկտրոնային տերմինալները, դրանց մեջ լրտեսական ծրագրեր են դնում, այնուհետ անհրաժեշտ տեղեկատվությունը ներբեռնում են Microsoft-ի անվտանգության համակարգի գործիկազմի միջոցով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x