ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կոմունիստ «Ռոբին Հուդը» բանկերը ազգայնացնելու կոչ է անում

17.08.2012

Իսպանական Մարինալեդա քաղաքի քաղաքապետը, ով Ռոբին Հուդ մականունն է ստացել այն բանի համար, որ խանութներից սննդամթերք էր գողանում և բաժանում աղքատներին, հայտարարել է, որ Իսպանիայի հարավով 20–օրյա արշավ է սկսում, որի ժամանակ իշխանություններին կոչ է անելու հրաժարվել խնայողության քաղաքականությունից և ազգայնացնել երկրի բանկերը, հաղորդում է BBC-ն:

Հուան Մանուել Սանչես Գորդիլյոն նշել է, որ այս արշավը քաղաքաբնակ և գյուղաբնակ իսպանացիներին միավորելու փորձ է:

Իսպանական Մարինալեդան փոքր քաղաք է, որը Սևիլիայի մոտ է գտնվում:

Բացի միավորումից, քաղաքապետը մտադիր է իրենց շարքերը ներգրավել իսպանական այլ քաղաքների քաղաքապետերի:

Գողացված սննդամթերքի հետ կապված սկանդալի կիզակետում Ռոբին Հուդը հայտարարել է, որ չգիտես ինչու, «նա ով պարզապես սուպերմարկետից հավ է գողանում»` գող է դառնում, իսկ երբ հարուստները ողջ ազգն են թալանում, դա կոչվում է` «Մեր մոտ ճգնաժամ է»: 

Երկրի իշխանությունները քաղաքապետի գործողությունները անվանել են հեղինակության ստեղծելու էժանագին փորձ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x