ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բրիսթոլ քաղաքը ստեղծել է սեփական արժույթը

17.08.2012

Բրիսթոլ քաղաքի իշխանությունները սեպտեմբերից շրջանառության մեջ կդնեն սեփական արժույթը՝ բրիսթոլյան ֆունտը՝ այդպիսով հույս ունենալով նվազագույնի հասցնել Եվրոպայի տնտեսական ճգնաժամի հետևանքները։

Ինչպես գրում է բրիտանական Telegraph-ը, նոր արժույթը կշրջանառվի տեղի փոքր բիզնեսի ներկայացուցիչների շրջանում, որոնք համապատասխան համաձայնագիր են ստորագրել։ Ձեռնարակատերերը նաև կարող են արժույթն օգտագործել հարկերի վճարման համար։ Բացի այդ՝ քաղաքային խորհրդի ադմինիստրացիան իր 17 հազ․ աշխատակիցներին առաջարկել է աշխատավարձի մի մասը ստանալ բրիսթոլյան ֆունտով։

Նախագծի հեղինակների կարծիքով՝ լոկալ արժույթի օգտագործումը պետք է խթանի տեղի բիզնեսի զարգացմանն ու օգնի նրան մրցակիցների դեմ պայքարում՝ ի դեմս միջազգային կորպորացիաների։

«Փողերի մոտ 80%-ը արտահոսում է տեղի բյուջեից, եթե դրանք վճարվում են բազմազգ կորպորացիաներին, սակայն այդ 80%-ը կմնա, եթե ծախսվի տեղի խանութներում»,- ասել է բրիսթոլյան ֆունտը ստեղծողներից Քիարան Մունդին։

Բրիսթոլի բնակիչները կկարողանան ստանալ տեղի արժույթը՝ փոխանակելով բրիտանական ֆունտ ստեռլինգը տեղի բանկում, ընդ որում՝ արժույթների փախարժեքները նույնն են լինելու։ Նոր թղթադրամների վրա պատկերված են լինելու տեղի տեսարժան վայրերն ու Բրիսթոլի բնակիչները։ Թղթադրամներն ունենալու են հատուկ պաշտպանություն կեղծումներից։

Նախկինում սեփական արժույթը շրջանառության մեջ են դրել Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներ ու գյուղեր, սակայն 500 հազ․ բնակչությամբ Բրիսթոլն առաջին խոշոր քաղաքն է, որ գնում է այսպիսի քայլի։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x