ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Սաշիկ Սարգսյանը նոր բիզնես է սկսում

17.08.2012

ՀԷԿ-երի բիզնեսը վերջին շրջանում թափ է առնում: Սա, պարզվում է, բավական եկամտաբեր բիզնես է: Այս ոլորտում բիզնես գործունեություն է ծավալել նաեւ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը: Նա Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի վրա պատրաստվում է ՀԷԿ կառուցել: Հողահարթեցման աշխատանքները կատարվել են, սակայն կառուցման աշխատանքները դադարեցված են: Այս կառույցով սկսել են հետաքրքրվել բնապահպանները՝ նրանք փորձում են պարզել, թե որքանով է թույլատրվում նշված տեղում ՀԷԿ-ի կառուցումը: Մտավախություն կա, որ ՀԷԿ-ը շահագործվելու է ոռոգման ջրի հաշվին: Թեեւ կառուցողը վստահեցրել է, թե ՀԷԿ-ն առանձին ջրագծով է աշխատելու, եւ գյուղացիները հավատացել են վստահեցումներին, ավելին՝ նրանք ոգեւորվել են, թե Սաշիկ Սարգսյանի հերթական բիզնեսը դրական ազդեցություն է ունենալու իրենց գյուղի վրա՝ էլեկտրաէներգիայի արտադրության առումով, ինչպես նաեւ հույսեր են փայփայել, թե աշխատատեղեր կբացվեն: Երազանք ունեն նաեւ, որ նախագահի եղբայրն իր բիզնեսի վայրը հասնող ողջ ճանապարհը կկառուցի:

Բնականաբար, գյուղացիներին շատ քիչ է հուզում, թե ՀԷԿ-երի կառուցման հետեւանքով Սեւանա լիճն ինչ խնդիրներ է ունենալու, կամ թե դա ինչպես է ազդելու ձկնատեսակների գոյության վրա: Նշենք, որ Մարտունու տարածքում, Վարդենիկ գյուղի գետի վրա պատրաստվում է ՀԷԿ կառուցել նաեւ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Թունելը: Նա էլ իր հայրենի հողում է որոշել բիզնես դնել: Վերջինս ՀԷԿ ունի նաեւ Վայոց ձորի մարզում. Արփա-Սեւան թունելի մոտ է գտնվում «Եղեգիս-1»-ը:

Աղբյուր՝ hraparak.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x