ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Սիրիահայերն ու իրանահայերը՝ միջազգային սանկցիաների զո՞հ

16.08.2012

ՀՀ բանկերը Սիրիայից Հայաստան կապիտալ չեն տեղափոխում: Սիրիայից ներգաղթած հայերը չեն կարողանում հաշվեհամար բացել Հայաստանում և իրենց ֆինասական միջոցները տեղափոխել Հայաստան:

Այս մասին վերջերս ահազանգել էր «Ազատություն» ռադիոկայանը: Վերջինիս սիրիահայ Կոմիտաս Միրջանյանն ասել եր, որ Սիրիայում վաճարել է իր տունն ու ողջ ունեցվածքը, սակայն ստացված գումարը շատ մեծ դժվարությամբ և մի քանի միջնորդների օգնությամբ է կարողացել տեղափոխել Հայաստան: Կ. Միրջանյանը նշել է, որ դիմել է HSBC և Byblos բանկեր, սակայն վերջիններիս կողմից մերժվել է:

Նույն խնդրին է բախվել նաև տարիներ առաջ Իրանից Հայաստան տեղափոխված Արթին Առաքելյանը՝ որևէ բանկում չի կարողացել հաշիվ բացել, մինչև որ չի ստացել ՀՀ քաղաքացիություն: Նա նշել է , որ բազմաթիվ սիրիահայեր և իրանահայեր չեն կարողանում իրենց կապիտալը Հայաստան բերել. «Իրենք հիմա երկու կողմից խնդիր ունեն՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սիրիայում: Սիրիայից չեն կարող իրենց գումարը հանել: Ստիպված են ինչ-որ միջոցներով գումարը տեղափոխել Լիբանան, Լիբանանից միջազգային բանկերի միջոցով Հայաստան: Բայց խնդիրն այն է, որ հայաստանյան բանկային համակարգը Սիրիայի քաղաքացիների համար հաշիվ բացելու թույլտվություն չունի: Դա նորից իրենց համար խնդիր է ստեղծում, որովհետև պիտի Հայաստանում շատ վստահելի ծանոթ, բարեկամ ունենան, որ կարողանան գումարը նրանց հաշիվների վրա փոխանցել»:

Lurer.com-ը փորձեց պարզաբանում ստանալ կատարվածի վերաբերյալ: Մասնավորապես, ՀՀ ԿԲ-ին ուղղված այն հարցին, թե ինչու՞ են ՀՀ բանկերը հրաժարվում հաշիվներ բացել Իրանի և Սիրիայի քաղաքացիների համար, նույն աղբյուրին պատասխանել են, որ Հայաստանի օրենսդրությամբ այլ երկրների քաղաքացիների կողմից հայաստանյան բանկերում հաշիվների բացման հետ կապված որեւէ սահմանափակում գոյություն չունի:

Lurer.com-ի հետ զրույցում HSBC-ի բանկից հայտնեցին, որ պատրաստ են և կարող են հաշիվներ բացել Սիրիայի քաղաքացիների համար իրենց անձնական խնայողությունների, ինչպես նաև ընթացիկ անձնական ծախսերի և վճարումների իրականացման համար: Սակայն, եթե Սիրիայի քաղաքացին անձնական հաշիվ բացելով բանկում, այնուհետև մտադիր է դրամական հոսքեր ունենալ Սիրիայից, ապա բանկն իրավունք է վերապահում մերժել հաշվի բացումը, եթե չի տրամադրվում բանկի կողմից պահանջվող բավարար տեղեկատվություն հաշվին մուտքագրվող միջոցների ծագման աղբյուրի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է իրանահայերին, ապա HSBC բանկից նշել են, որ իրավիճակն այդտեղ փոքր- ինչ այլ է, քանի որ բանկը Իրանի քաղաքացիների համար հաշիվ կարող է բացվել միայն այն դեպքում, եթե անհատը այլ երկրում մշտապես բնակվելու (ռեզիդենտության) կարգավիճակ ունի: Մյուս բոլոր դեպքերում բանկը պարտավոր է հետևել միջազգային հանրության (ՄԱԿ,

Եվրոպական միություն, այլ միջազգային կազմակերպություններ և երկրներ) կողմից Իրանի դեմ ընդունված պատժամիջոցների/սանկցիաների արդյունքում բանկերի, այդ թվում նաև HSBC Խմբի կողմից ընդունված ներքին ընթացակարգերին և սահմանափակումներին:

Սիրիացիներին մերժած հաջորդ բանկը Byblos-ն է, որի հետ նույնպես փորձեցինք կապ հաստատել: Երկար զանգերից և օպերատորների հետ խոսելուց հետո, վերջապես կարողացանք կապ հաստատել աշխատակիցներից մեկի հետ, սակայն Lurer.com-ի այն հարցին, թե ինչու՞ է մերժվել Կոմիտաս Միրջանյանի՝ հաշիվ բացելու հայտը, կամ, առհասարակ, ինչ պայմանների պետք է բավարարեն սիրիահայերը, որպեսզի նրանց տրամադրվեն հաշվեհամարներ իրենց ֆինանսական միջոցները Սիրիայից Հայաստան տեղափոխելու նպատակով, Byblos բանկից չկարողացան պատասխանել, անընդհատ նշելով , որ ղեկավարությունը տեղում չէ կամ էլ խոսելով հաշիվների տրամադրման ընդհանուր դրույթներից: Ըստ այդմ՝ Byblos-ում որևէ սահմանափակում չկա և բոլոր սփյուռքահայերին էլ տրամադրում են հաշվեհամարներ, սակայն թե ինչու՞ Կոմիտաս Միրջանյանին մերժեցին՝ չկարողացան պատասխանել:

Հիշեցնենք, որ վերջերս տեղի էր ունեցել Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանի մամլո ասուլիսը, որտեղ նա նշել էր, որ ՀՀ Արդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մ. Սարգսյանի հրամանով Հայաստանում ստեղծվել է սիրիահայ գործարարներին կամ գործարարություն սկսողներին աջակցելու խորհուրդ, որը պետք է օժանդակի սիրիահայերին իրենց բիզնեսը Հայաստան տեղափոխելու և կայունացնելու հարցերում: Սակայն հարց է ծագում՝ ինչպե՞ս են ՀՀ-ում պատրաստվում օգնել սիրիահայ գործարարներին, եթե նույնիսկ սովորական քաղաքացիների՝ բանկային հաշիվ բացելու հայտերը մերժվում են: Այս հարցի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով Lurer.com-ը արդեն երկրորդ օրն է՝ անընդմեջ փորձում է կապ հաստատել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի հետ, սակայն մինչև հիմա դա չի հաջողվել:

Եվ հարց է ծագում՝ ինչու՞ է ՀՀ կառավարությունը այդքան մեծ ջանքեր գործադրում սիրիահայերին Հայաստան բերելու ուղղությամբ, եթե նրանք, առանց այդ էլ մեծ խնդիրներ ունենալով, Հայաստանում նորից խնդիրների առաջ են կանգնելու:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x