ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է Տիգրան Սարգսյանը

16.08.2012


ՀՀ կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրել է ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասից ձեռք բերել և Հայաստան ներկրել 20 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացու։Նշելով, որ նման սերմացու Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու առաջին անգամ, վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ սուպերէլիտային սերմացուն օգտագործվելու է սերմնաբուծության զարգացման նպատակով։

Գործադիրը հաստատել է Հայաստանի հողօգտագործողներին 2012թ. աշնան համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնելով ավելի քան 632 մլն. դրամ։ Վարչապետը հիշեցրել է, որ համանման որոշում էր ընդունվել նաև գարնանացանի աշխատանքին օժանդակելու համար։ «Այժմ նույնպես բոլոր մարզերից հավաքել ենք գյուղացիական տնտեսությունների ներկայացրած ամբողջ պահանջարկը և լրիվ բավարարելու ենք այն, - հավելել է Տիգրան Սարգսյանը։- Ըստ էության, պետությունը սուբսիդավորում է դիզվառելիքը, որպեսզի այն ավելի մատչելի գնով հասնի գյուղացուն»։ Կառավարությունն իր հաջորդ որոշմամբ հաստատել է նաև երկրի հողօգտագործողներին 2012թ. աշնան համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որը, վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, իրականացվել էր գարնանացանի ժամանակ։ «Մենք հավաքել ենք գյուղացիական տնտեսությունների ամբողջական պահանջարկը և ունենք բաշխվածությունն ըստ մարզերի։

 Բացի այդ, այս տարի Վանաձորի քիմիական կոմբինատը կսկսի արտադրել բարձրորակ պարարտանյութ, ինչը նշանակում է, որ ապագայում մենք կկարողանանք պահանջարկն ամբողջությամբ ապահովել տեղական արտադրության պարարտանյութով։ Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այս պահին 5000 տոննա ենք ներմուծում, իսկ մնացած պահանջարկն արդեն կբավարարենք տեղական արտադրության պարարտանյութով։ Գյուղացիներին մատակարարվելիք պարարտանյութի գինը մնում է նույնը, տարբերությունը սուբսիդավորելու ենք պետական բյուջեից»,- ասել է վարչապետը։

Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերը 2012թ. ոռոգման շրջանում անխափան ջրամատակարարմամբ ապահովելու նպատակով գործադիրն իր ավելի վաղ ընդունած «Ոռոգման նպատակով 2012 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություն` սահմանելով մինչև 279.2 մլն խորանարդ մետր։

Իր նախկին որոշումներից մեկի փոփոխմամբ և հաշվի առնելով անցած փորձն ու փաստացի իրողությունները, գործադիրը նպատակահարմար է համարել ջրաչափական սարքերի ձեռք բերման և տեղադրման ծախսերը կամ ծախսերի մի մասն իրականացնել ջրամատակարար կազմակերպությունների կողմից` համակարգում գործող վարկային և դրամաշնորհային ծրագրերի հիման վրա։ Ակնկալվում է նաև բարելավել ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի տեխնիկական վիճակը, կրճատել հոսքակորուստները։

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x