ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ ԱՎԾ-ն կատարել է պլանը

16.08.2012


Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հայտնել է, որ 2012թ.-ի առաջին  կիսամյակում ծրագրով  նախատեսված աշխատանքների ընդհանուր ծավալը (հաշվի առած պարբերականությունը)  կազմել է 971 միավոր, որն ամբողջությամբ կատարվել է:  

Հաշվետու ժամանակահատվածում ծրագրով նախատեսված միջոցառումները ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից, ներառյալ՝ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհների միջոցները:

Ներկայացված բյուջետային հայտերի հիման վրա դրամարկղային ծախսը կազմել է 427.4 մլն. ՀՀ  դրամ:  Դրամաշնորհային միջոցներով իրականացված ծրագրերի արտաբյուջետային միջոցների հաշվին ծախսվել է 56.5 մլն.  դրամ,  որից ՀՀ 2011թ.-ի մարդահամարի միջոցներից՝ 54.2 միլիոն դրամ:

2012թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվել են 26 անուն վիճակագրական հրապարակումներ, որոնք զետեղված են 1999թ.  ապրիլից գործող ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայքէջում: Այս տարվա առաջին կիսամյակում պաշտոնական կայքէջի այցելությունների քանակը կազմել է 118.0 հազար, ինչը 2011թ.-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 9.8 հազարով կամ 9.1%-ով: Կայքի այցելուների կողմից դիտված էջերի քանակը կազմել է 580.0 հազար էջ, ինչը, 2011թ.-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճել է 21.8 հազարով կամ 3.9%-ով:

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ ԱՎԾ են այցելել միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա ազգային վիճակագրական ծառայությունների 15 հանձնախմբեր և 21 փորձագետներ,  իսկ,  ընդհանուր առմամբ,  միջազգային համագործակցության շրջանակում տեղի է ունեցել 72 պաշտոնական հանդիպում: ՀՀ ԱՎԾ-ի  65 աշխատակից մասնակցել է արտասահմանյան 17 երկրում կազմակերպված վերապատրաստման և վիճակագրության բոլոր բնագավառներին առնչվող դասընթացների,  աշխատանքային հանդիպումների,  միջազգային համաժողովների, նստաշրջանների, սեմինարների և այլ միջոցառումների:

ՀՀ ԱՎԾ-ի 158 աշխատակիցներ մասնակցել են Հայաստանում կազմակերպված նմանատիպ և միջգերատեսչական բնույթի ու այլ կազմակերպությունների միջոցառումների (թվով 32 սեմինար):  

2012թ.-ի առաջին կիսամյակում ՀՀ ԱՎԾ-ում ուսումնա-արտադրական պրակտիկա է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող թվով 8 բարձրագույն ուսումնական հաստատությունների   թվով 165 ուսանողների համար:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x