ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայ-լիտվական հարաբերությունները գտնվում են անբավարար մակարդակի վրա

16.08.2012


Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար: «Ակնհայտ է, որ Ձեր գործունեւթյունը լուրջ ազդեցություն է ունեցել հայ-լիտվական կապերը նոր մակարդակի բարձրացնելու, ինչպես նաև ամրապնդելու գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կողմերը բարձր են գնահատել տարբեր բնագավառներում, մասնավորապես, ռազմական, մշակութային և կրթական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը և վստահություն հայտնել, որ այդ աշխատանքները կլինեն շարունակական:

Միաժամանակ, զրուցակիցները նշել են, որ հայ-լիտվական առևտրատնտեսական հարաբերությունները դեռևս գտնվում են անբավարար մակարդակի վրա՝ չնայած առկա ներուժին: Գիեդրիուս Ապուոկասը տեղեկացրել է, որ լիտվական մի քանի ընկերություններ հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայկական կողմի գործընկերների հետ համագործակցությամբ: Տիգրան Սարգսյանը և դեսպանը հույս են հայտնել, որ այդ հետաքրքրությունը կհանգեցնի Հայաստանում լրացուցիչ ներդրումների ներգրավմանը:

Հանդիպման ավարտին վարչապետը Գիեդրիուս Ապուոկասին հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ:

Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թ.-ի նոյեմբերի 21-ին: 2011թ.-ի հոկտեմբերի 19-ին Արա Այվազյանը նշանակվել է Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2008թ.-ի մայիսի 30-ին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեդրյուս Ապուոկասն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Մինչ օրս ՀՀ-ի և Լիտվայի Հանրապետության միջև կնքվել են մշակութային բնագավառում համագործակցության, դիվանագիտական հարաբերություններ ստեղեծելու, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, տրանսպորտի ոլորտում համագործակցության, երկու երկրների ԿԲ-ների միջև թղթակցային հաշիվներով հաշվարկների կազմակերպման և այլ կարևոր համաձայնագրեր:

Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ-լիտվական առևտրատնտեսական հարաբերությունները դեռևս գտնվում են անբավարար մակարդակի վրա՝ չնայած առկա ներուժին: 2011թ.-ին ՀՀ-ից Լիտվա արտահանման ծավալները կազմել են 958.7 հազար ԱՄՆ դոլար, որը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացել է 32.6%-ով: Լիտվայից Հայաստան ներմուծման ծավալները 2011թ.-ին կազմել են 2,172.5 հազար ԱՄՆ դոլար, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 3.9%-ով:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x