ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Երաշտը ռուսներին 36.5 մլրդ-ի վնաս է հասցրել

16.08.2012

Ռուսաստանի հարավային տարածաշրջաններում երաշտի հետևանքով ոչնչացվել է  5.56 մլն. հեկտար ցանքատարածություն, որնը ընդհանուր ցանքատարածությունների մեջ կազմում է 7.3%: Ինչպես հայտնում Է РБК daily օրաթերթը, տարածաշրջանային իշանություններն այս թվերը հայտնել են գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:  

Վնասներ են կրել  մոտ 7,000 գյուղացիական տնտեսություններ: Արտակարգ իրադրության ռեժիմ Է հայտարարվել Ռուսաստանի 17 սուբյեկտներում, իսկ թվով 10 տարածաշրջան ֆինանսական օժանդակության խնդրանքով դիմել է կառավարությանը:

Ըստ տարածաշրջանային իշխանությունների կատարած հաշվարկների՝ հարավային տարածաշրջաններում երաշտն ագարակատերերին հասցրել Է 36.5 մլրդ.  ռուբլու վնաս: Վնասի չափը գրեթե հավասարվել է չորային 2010 թվականի ցուցանիշներին, երբ հողատերերը եղանակային պայմանների պատճառով կորցրել էին 41.8 մլրդ. ռուբլի: Ըստ զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ պարենային ապրանք արտադրողներն արդեն սկսել են բարձրացնել իրենց արտադրանքի գները:  

Բացի Ռուսաստանից, երաշտը վնասներ է հասցրել աշխարհի շատ տարածաշրջաններում, մասնավորապես ԱՄՆ-ում, որտեղ շոգ եղանակից տուժել Է նահանգների մեկ երրորդը: Ամերիկայում բերքի կրճատման պատճառով հացահատիկի, եգիպտացորենի եւ սոյայի համաշխարհային գներն արդեն ավելի քան երկու ամիս անընդհատ աճում են: Նաև թանկանում են միսըև կաթը, քանի որ հացաբույսերն անասնակեր են, իսկ կերի ծախսերը մտնում են անասնաբուծական արտադրանքի ինքնարժեքի մեջ:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x