ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ԱրմենՏել» ՓԲԸ-ն փոխհատուցում է տալիս իր բաժանորդներին

16.08.2012

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայտարարել է, որ ընկերության մասնագետների կողմից հայտնաբերվել է անկայունություն՝ծրագրային ապահովման թարմացված տարբերակում, ինչը պատճառ է դարձել ընկերության ցանցում արձանագրված խափանումների: «ԱրմենՏել» ընկերությունն անմիջապես ձեռնարկել է համապատասխան սարքավորումների և համակարգերի ամբողջական փոխարիմնան համար անհրաժեշտ գործողություններ:

 Պատճառած անհարմարությունների համար «ԱրմենՏել» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը և հայտարարում Beeline բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցման տրամադրման մասին: Հատուցումը կտրամադրվի ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց՝ անվճար 30 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ:

Անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել այսօրվանից սկսած՝ 10 օրվա ընթացքում՝ուղարկելով *444#  անվճար USSD հրահանգ և ստանալով պատասխան SMS-հաղորդագրություն՝ բոնուսները հաշվին մուտքագրելու վերաբերյալ:

Պատասխան SMS ստանալու պահից բաժանորդն սկսում է օգտագործել անվճար րոպեներն ու մեգաբայթերը, որոնց սպառվելուց հետո տարիֆիկացումը կիրականացվի համաձայն սակագնային փաթեթի:

Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները՝ գտնվելով միայն Հայաստանի Beeline ցանցում:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x