ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ-ում Ծիրանագործության զարգացման քայլեր են մշակվում

15.08.2012

ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի համատեղ ուժերով «Անի» հյուրանոցում անց է կացվում եռօրյա սեմինար՝ նվիրված «Ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանում և օգտագործում» թեմային, որին մասնակցում են գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ, գիտնականներ և ֆերմերներ:

Ծրագրի խնդիրն է՝ ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանման, օգտագործման և մշակության զարգացման նպատակով հայկական ծիրանենու կոլեկցիոն այգու ստեղծումն է: Վերջինիս մի մասը ծառայելու է որպես մայրուտ և հասանելի է լինելու տնկանյութ արտադրողներին:

Ելույթ ունեցողները նշել են, որ ծիրանի գենոտիպերի հայտնաբերման նպատակով անցկացվել են ուսումնասիրություններ Հայաստանի ծիրանենու մշակության բոլոր շրջաններում: Հայտնաբերված տեսակների մեջ կան շատ նոր ձևեր և կլոններ, որոնք նախկինում չեն ուսումնասիրվել և չունեն անուններ: Սելեկցիոն նվաճումների և սերմերի գործակալությունում կատարվել է քննարկում՝ դրանց գրանցման և անվանակոչման համար:

Սեմինարի մասնակիցները նշել են նաև, որ նախորդ տարում հայտնաբերված տեսակներից մթերվել են կտրոններ, կատարվել է աչքապատվաստ, տնկանյութն աշնանը կտնկվի սելեկցիոն այգում: Հաշվի առնելով մեր երկրի ուղղաձիգ գոտիականությունը և տեղաբաշխելով սորտերն ըստ հասունացման ժամկետների, հնարավորություն կստեղծվի Հայաստանում ծիրան արտադրել մայիսի 15-ից մինչև հոկտեմբեր, ինչն էապես կնպաստի արտահանման ծավալների ընդլայնմանն ու վերամշակողների ծանրաբեռնվածության նվազեցմանը: Ցուցադրական այգիների մշակության տարածքներ են ընտրվել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի , Լոռու և Գեղարքունիքի մարզերում:

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող տնտեսական համագործակցության նշված ծրագիրն ավարտվելու է 2013 թվականին:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x