ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տիգրան Սարգսյանն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահին

15.08.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանին: Վերջինս կառավարության ղեկավարին է ներկայացրել շվեյցարացի խորհրդարանականներից և այլ բնագավառներ ներկայացնող գործիչներից բաղկացած պատվիրակության սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ը նախատեսված այցի ծրագիրը:

Տիգրան Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել երկկողմ կապերի հետագա զարգացումը՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում:

Այնուհետև, զրուցակիցները քննարկել են այլընտրանքային էներգիայի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում հնարավոր համագործակցությանն ու կապերի հաստատմանն առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.-ի հունվարի 5-ին:

2009թ.-ի հունվարի 30-ին Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Շառլ Ազնավուրը (նստավայրը՝ Ժնև):

2011թ.-ի մարտի 15-ին Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Սերժ սարգսյանին:

Մինչև օրս ՀՀ կառավարության և Շվեյցարիայի Դաշնային խորհրդի միջև կնքվել են առևտրատնտեսական համագործակցության, ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու, տեխնիկական, ֆինանսական և հումանիտար համագործակցության, կրկնակի հարկումից խուսափելու, արտակարգ իրավիճակների ժամանակ համագործակցելու, կանոնավոր օդային հաղորդակցությունների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագրեր:

2011թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ից Շվեյցարիա արտահանման ծավալները կազմել են 33,680.5 հազար ԱՄՆ դոլար, որը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացել է 99.4%-ով կամ 16,917.0 հազար ԱՄՆ դոլարով: Շվեյցարիայից ՀՀ ներուծումը (ըստ ապրանքի ծագման երկրի հատկանիշի) 2011թ.-ի հունվար-դեկտոմբեր ամիսներին կազմել է 78,278.8 հազար ԱՄՆ դոլար, որը, 2010թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 12.7%-ով կամ 8,841.2 հազար ԱՄՆ դոլարով:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x