ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ-ում խեցգետնի արտահանման ծավալներն ավելանում են

15.08.2012

Հայաստանից խեցգետնի արտահանման ծավալները վերջին տարիներին նկատելիորեն աճել են: Եթե 2010 թվականին մեր երկրից արտահանվել է 833.8 տոննա խեցգետին, ապա 2011 թ.-ին այն հասել է 1,121 տոննայի: Իսկ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանից արդեն արտահանվել է 791,3 տոննա խեցգետին: Ինչպես նշել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը, խեցգետինը միակ մթերքն է, որը Հայաստանից արտահանվում է Եվրոպական երկրներ: Վայրի խեցգետինն առայժմ միակ մթերքն է, որը եվրոպական պահանջներին համապատասխան լաբորատոր փորձաքննություն է անցնում:

Խեցգետինն արտահանվում է նաև Ռուսաստանի Դաշնություն: «Արտահանումն իրականացնում են միայն գրանցված կազմակերպությունները, որոնք թվով 32-ն են, սակայն ներկայումս արտահանմամբ զբաղվում են միայն տասը ընկերություններ»,- նշել է Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով, գնային և որակական առումներով հայկական խեցգետինը մրցունակ է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ Եվրոպայում և արտահանման ծավալներով Հայաստանը շարունակում է մնալ առաջատարի դիրքում:

Սևանա լճում խեցգետինը հայտնվել է նախորդ դարի 80-ական թվականներին, և այսօր տեղի բնակչության համար դարձել է եկամտի հիմնական աղբյուրներից մեկը: Խեցգետինը հայտնի է նաև իր «սանիտարական» հատկություններով՝ սնվելով հատակում կուտակված օրգանական տիղմով՝ այն նպաստում է ջրի որակի վերականգնմանը:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x