ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Դավոսում հավաքված միլիարդատերերը մեր օրերի գլխավոր խնդրի մասին

25.01.2012

Ամբողջ աշխարհից Շվեյցարիայի Դավոս քաղաքի տնտեսական համաժողովին մասնակցելու համար ժամանած միլիարդատերերը ունեցվածքի անհավասար բաշխումը արդի ժամանակների ամենամեծ խնդիրն են համարում: «Դավոս հրավիրվածներից շատերը մեղադրվում են այն բանում, որ աշխարհում հավասարություն չկա», - կարծում է Վիկաս Օբերոյը` Oberoi Realty Ltd զարգացման ընկերության հիմնադիրը: «Ես կարծում եմ, որ այս միջոցառումը ոչ միայն հանուն նորաձեւության է արվում, այն շատ ավելին է, քան ուղղակի մեծ երեկույթը»: Գործարարները, հայտնում է Bloomberg-ը, կարծում են, որ նախորդ տարի աշխարհը ցնցած բողոքները, պետք է նախազգուշացում դառնան ֆինանսական վերնախավի համար: Նրանցից ոմանց կարծիքով` խնդիրների լավագույն լուծումը Դավոսի համաժողովին մասնակցելու եկածների եւ առկա տնտեսական իրավիճակից դժգոհ շրջանակների միջեւ կառուցողական երկխոսությունն է: Միաժամանակ, ինչպես տեղեկացնում է հրատարակչությունը, Օբերեյի եւ մյուսների համար հեշտ չի լինի թեմատիկային համապատասխան միջոցառումներ գտնելը. Համաժողովի 130 էջանոց ծրագրում «անհավասարություն» խոսքը հանդիպում է միայն մեկ անգամ, այն էլ արվեստի թեմայով կլոր սեղանի անվանման մեջ: Իսկ բողոքողները Դավոսում արդեն ճամբար են հիմնել: OccupyWEF («Գրավիր Համաշխարհային տնտեսական համաժողովը») խումբը իր կայքում հայտարարել է. «Այս տարի մենք թույլ չենք տա մեզ` բնակչության 99%-ին հեռացնել քննարկումներից»: Համաշխարհային տնտեսական համաժողովը (ВЭФ, World Economic Forum) մեկնարկել է հունվարի 25-ին. Դրա գլխավոր թեման «Մեծ փոխակերպում. Նոր մոդելներ ձեւավորելիս»: Սպասվում է, որ 2012թ. համաժողովին ռեկորդային թվով քաղաքական գործիչներ, գործարարներ եւ տնտեսագետներ կմասնակցեն` ավելի քան 2600 մարդ: Նրանցից գրեթե 40-ը պետությունների կամ կառավարությունների ղեկավարներ են, այդ թվում` Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Ֆինլանդիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Իսրայելից, Մեքսիկայից, Նիդեռլանդներից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Սինգապուրից, ՀԱՀ-ից: Մասնակիցների թվում նշված են ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիսթին Լագարդը, Համաշխարհային բանկի նախագահ Ռոբեր Զելլիկը, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին: Համաժողովի բացումը կանի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է gazeta.ru-n:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x