ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ քաղաքացիական ծառայությանը լրացուցիչ գումար կհատկացվի

14.08.2012

   ՀՀ քաղաքացիական ծառայության վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխությունների հետևանքով 2012 թվականի ինն ամսում ավելացել է քաղա¬քացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիա¬կան ծառայողների թիվը՝ կադրերի կարճաժամկետ ռեզեր¬վում գրանցվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության 6 և ՀՀ ԱԻ փրկարար ծառայության աշխատակազմի 18 քաղաքացիական ծառայող:

ՀՀ պետական բյուջեով 2012 թվականին այդ նպատակի համար նախատեսված է եղել 79,489.5 հազար դրամ (աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ հոդվածով` 65707.7 հազար դրամ և պարտադիր սոցիալական ապահո¬վության վճարներ՝ 13781.8 հազար դրամ), իսկ վերակազմակերպումից և կառուցվածքային փոփոխություններից հետո կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների աշխատավարձի փաստացի ծախսը կկազմի 91733.6 հազար դրամ գումար (աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ հոդվածով` 76384.9 հազար դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ՝ 15348.7 հազար դրամ):

Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների վարձա¬տրությունը 2012 թվականի ինն ամսում սահման¬ված կարգով ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ հատկացնել 12244.1 հազար դրամ գումար (աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ հոդ¬վածով` 10677.2 հազար դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ՝ 1566.9 հազար դրամ):

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x