ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կառավարությունը կքննարկի վետերանների սոցիալ-իրավական պաշտպանության նախագիծը

14.08.2012

Օգոստոսի 16-ին ՀՀ կառավարության քննարկմանն է դրվելու ,Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասինե օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որի կարևորությունը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը  լուծելու և ազգային օրենսդրությունը աստիճանաբար ԱՊՀ միջպետական համաձայնագրերի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նշված խմբին պատկանող անձանց բազմաթիվ դիմում-բողոքներին դատարաններ, այդ թվում` նաև Սահմանադրական դատարան, լուծում տալու հանգամանքով:

ՀՀ-ում Հայրենական մեծ պատերազմի վետերանների իրավական և սոցիալական պաշտպանության հարցերը կանոնակարգվում են ,Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասինե ՀՀ օրենքով: Համաձայն նշված օրենքի 2-րդ հոդվածի, Հայրենական մեծ պատերազմի վետերան են համարվում Հայաստանի Հանրապետության  այն քաղաքացիներն ու Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները:

Նախագծի նպատակներից է նաև վերը նշված բոլոր անձանց կարգավիճակները հստակեցնելու, նրանց սոցիալական եւ իրավական պաշտպանության հարցերը մեկ իրավական ակտում ամրագրելու եւ ՀՀ գործող օրենսդրությունը ԱՊՀ համաձայնագրերին համապատասխանեցնելու:

Համաձայն գործող օրենսդրության, Հայրենական մեծ պատերազմի վետերաններն օգտվում են`

Մասնակիցները` 8000 դրամ, իսկ հաշմանդամ վետերանները՝ 18000-27000դրամ (ս.թ. սեպտեմբերի 1ից)` կախված հաշմանդամության խմբից, ամենամսյա դրամական օգնություն ստանալու իրավունքից` նախկինում ունեցած տրանսպորտային անվճար սպասարկման, էլէկտրաէներգիայի, գազի, ջերմամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման վարձավճարների 50 տոկոս զեղչի  դիմաց

Հաշմանդամ վետերանները` աղբահանության, հեռախոսի եւ ռադիոյի բաժանորդային վարձը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից

ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ (կտրոնով, երկկողմանի կարգով) արտոնյալ պայմաններով երթևեկելու իրավունքից

Պետպատվերի շրջանակում անվճար բուժօգնություն,այդ թվում` դեղորայք, պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներ ստանալու իրավունքից

25000 դրամ ամենամսյա պատվովճար ստանալու իրավունքից (ս.թ.սեպտեմբերի 1-ից)

Բացի այդ, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ ՀՀ կառավարության որոշմամբ  Հայրենական մեծ պատերազմի վետերաններին  տրվել է նաև քաղաքային տրանսպորտից անվճար երթևեկելու արտոնություն:
 

Նախագծի ընդունման արդյունքում  նախկին ՆԳ մարմինների շարքային եւ սպայական կազմի աշխատակիցների թվից նրանք, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս, կհամարվեն ՀՄՊ վետերան և  կստանան ամենամսյա պատվովճար (մյուս արտոնություններից այսօր էլ են օգտվում), ինչը մասամբ կբարելավի նրանց սոցիալական վիճակը:  Այդ անձանց թիվը Հայաստանի Հանրապետությունում 20 է:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x