ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Արմավիա»-ի հարցով կզբաղվի Ռուսաստանի կառավարությունը

14.08.2012

Վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ տարածաշրջանային ավիափոխադրումների զարգացման հարցով անցկացված խորհրդակցության արդյունքների արձանագրության մեջ նշված է, որ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը և OAK բաց բաժնետիրական ընկերությունը համատեղ ուժերով զբաղվելու են «Արմավիա» ավիաընկերության կողմից SuperJet -100 օդանավի շահագործման հարցով: Այդ մասին հայտնում է vz.ru կայքը: Հանձնարարության կատարման ժամկետը՝ սեպտեմբերի 15-ը, մատնանշում է Интерфакс-ը:

Ինչպես հայտնել է ВЗГЛЯД ամսագիրը, հուլիսին «Արմավիա»-ն հաստատել էր, որ հրաժարվում է գնել երկրորդ Sukhoi Superjet-100 օդանավը՝ դրա փոխարեն որոշելով ձեռք բերել Airbus-ի և Boeing-ի արտադրության 3 օդանավ:

Ըստ Инвесткафе-ի վերլուծաբան Անդրեյ Շենկի՝ «Արմավիա»-ի ղեկավարությունը SSJ-100-ի դեպքում որակ-գին հարաբերակցությունը փոքր-ինչ բարձր է գնահատել, քան Boeing-ի և Airbus-ի դեպքում, այսինքն՝ ռուսական օդանավի գինը թանկ է: Ամեն դեպքում՝ «Սուխոյ»-ի գինը հրաժարվել է նվազեցնել, որպեսզի SSJ-100-ի այլ պատվիրատուներ չկարողանան ճնշում գործադրել իրենց վրա և ևս գնի իջեցում պահանջել,-նշում է փորձագետը:

Իրավիճակին ծանոթ աղբյուրն իր հերթին հայտնել է, որ հայկական ընկերությունը երկրորդ Sukhoi Superjet-100-ից հրաժարվել է՝ ընկերությունում առկա ֆինանսական խնդիրների պատճառով: Նրա նշել է, որ «Արմավիա»-ն նույնիսկ առաջին ինքնաթիռն է վարկով գնել: Դա վկայում է, որ ավիաընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի և չէր կարողանալու կատարել երկրորդ օդանավի լիզինգային վճարումները:

Առաջին Sukhoi Superjet-100 օդանավը «Արմավիա»-ն գնել էր 2011-ի ապրիլին՝ անվանելով ի պատիվ Յուրի Գագարինի: Մեկ տարի անց՝ 2012-ի ապրիլին, Միավորված ավիաշինարարական կորպորացիայի նախագահ Միխայիլ Պողոսյանը հայտնել էր, որ մեկ տարվա ընթացքում հայաստանյան SSJ-100 օդանավը մոտ 2000 ժամի թռիչք է իրականացրել, որը շատ լավ ցուցանիշ է նոր օդանավի համար:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x