ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Роснефть-ը գալիս է Հայաստա՞ն

14.08.2012

Роснефть-ը ճանապարհներ է փնտրում հայաստանյան շուկա մուտք գործելու համար: Այդ մասին Коммерсант-ին հայտնել են չբացահայտված աղբյուրները: Ըստ այդ աղբյուրների, տվյալ հայտարարությունն արել է երկրի կառավարությունը: Роснефть-ը կարող է դառնալ ՀՀ-ում նավթամթերք ապահովող հիմնական ընկերությունը, իսկ տեղի ընկերությունների հետ կստեղծի համատեղ ձեռնարկություն, որը հայկական շուկան կավելացնի ևս 40-50 բենզալցակայաններով: Նաև Երևանի օդանավակայանում կստեղծի բենզինի կիցքավորման կայան: Թե ինչպես կբաշխվեն համատեղ ձեռնարկության մասնաբաժինները՝ հայտնի չէ, քանի որ Роснефть-ը նոր է սկսել մշակել այդ առաջարկը, իսկ համագործակցության հետ կապված առաջին քննարկումները կայանալու են օգոստոսի վերջին, հայտնել է Коммерсант-ը: Роснефть ընկերությունում այդ ինֆորմացիան չեն մեկնաբանում:

Հայաստանյան նավթի շուկան գնահատվում է տարեկան 340-360 հազար տոննա, որն ամբողջովին ներկրվում է: Հիմնական ծավալները վրացական Փոթի նավահանգստ են ներմուծվում ռումինական OMV գործարանից, որից հետո գնացքով գալիս են Հայաստան: Ռումինիայում գործում է նաև 2.4 մլն տ. հզորությամբ նավթավերամշակող ընկերություն, որը պատկանում է ռուսական ЛУКОЙЛ ընկերությանը: Коммерсант-ին իր աղբյուրները տեղեկացրել են, որ հայկական շուկայում նավթի ներկրումով զբաղվում են երկու խոշոր ընկերություններ՝ «Միկա Լիմիթեդ» ՍՊԸ-ն, որը պատկանում է գործարար Միխայիլ Բաղդասարովին, և «Ֆլեշ» ՍՊԸ-ն: Երևանի օդանավակայանում առկա բենզինի լիցքավորման կայանը պատկանում է Միխայիլ Բաղդասարովի ընկերությանը, որին պատկանում է նաև Армавиа ավիաընկերությունը:

Ռուսական ավիաընկերություններից մեկին իր աղբյուրները հայտնել են, որ Երևանի օդանավակայանի բենզալցակայանից օգտվում են միայն Армавиа ընկերության օդանավերը, քանի որ այդտեղ կերոսինի գինը շատ բարձր է: Коммерсант-ի զրուցակիցը նշել է, որ Երևանում բենզինի գները 40%-ով բարձր են, քան ռուսական շուկայում: Հայաստանում բեզինի միջին գները տատանվում են 1 եվրոյի սահմաններում, մինչդեռ Ռուսաստանում բենզինի միջին գները, ըստ վառելիքի մոսկովյան ասոցիացիայի, տատանվում են 0.76 եվրոյի սահմաններում:

Номос-банк-ի վերլուծաբան Դենիս Բորիսովը նշել է, որ Роснефт-ի համար հայստանյան շուկան գրավիչ կարող է լինել, քանի որ ընկերությունը ձգտում է ընդլայնել արտահանման ուղղությունները՝ գրավելով նոր տարածաշրջանների շուկաները, բացի այդ, նավթային բիզնեսը շարունակում է մնալ բարձր շահութային: Նա նշում է նաև, որ Роснефт ընկերությունը շարունակում է մեծացնել Տուապսինյան նավթավերամշակող գործարանի հզորությունը՝ 4.55 մլն տոննայից հասցնելով 12 մլն տոննայի, իսկ դրա համար անհրաժեշտ է ընդլայնել արտահանման ուղղությունները:

Սակայն լոգիստիկայի տեսանկյունից Սև ծովի և Փոթի նավահանգստի միջոցով Հայաստան արտահանվող նավթամթերքը կարող է իր մեջ քաղաքական գործոն պարունակել, նշում է մասնագետը: Նավթամթերքի՝ Հայաստան արտահանումը Ադրբեջանի միջոցով հնարավոր չէ լինի իրականացնել, իսկ շրջանցող երկաթուղային ճանապարհներ չկան, հայտնում է Тройки Диалог ներդրումային ընկերության վերլուծաբան Վալերի Նեստերովը: Նա նշում է նաև, որ Հայաստան գազ է ներմուծվում վրացական սահմաններով եկող գազամուղների միջոցով և դժվար թե նրանք ցանկանան վատացնել հարաբերություններ Հայաստանի հետ: Ուստի Նեստերովը չի բացառում, որ Роснефть-ին կհաջողվի Վրաստանի միջոցով Հայաստան նավթամթերք ներմուծել:

Lurer.com-ի կողմից հավելենք, որ Коммерсант-ին հայտնած ոչ բոլոր տվյալներն են համապատասխանում իրականությանը, մասնավորապես, Հայաստանյան շուկայում բենզինի հիմնական ներկրողները «Ֆլեշ» ՍՊԸ-ն և «Սիթի Պետրոլիում» ՍՊԸ-ն են: Նրանց պատկանում է բենզինի ներկրման 80%-ից ավելին: Հայաստանի բենզինի հիմնական մատակարարներն են Ռուսաստանը (2011թ-ին' ներմուծման 25.5%-ը), Ռումինիան (23.6%), Բուլղարիան (21.2%), Հունաստանն ու Թուրքմենստանը(7.3%-ական):

Հայաստանում բենզինի բարձր գները պայմանավորված են բենզինի շուկայի մոնոպոլացումով, իսկ շուկայում նոր ընկերության ի հայտ գալը հնարավորություն կտա վերացնել շուկայի մոնոպոլացումը՝ ստեղծելով մրցակցային դաշտ, որի շնորհիվ հնարավոր կլինի հայկական բենզինի շուկայում արձանագրել գների իջեցումներ:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x