ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Libor-ից հրաժարումը հետաձգվում է

13.08.2012

Բրիտանական FSA-ն (ֆինանսական ծառայությունների ղեկավարություն) Libor գործակցի հաշվարկման համակարգի փոփոխման առաջին առաջարկներն է արել: Ըստ FSA-ի, Libor-ի հաշվարկման ներկա համակարգը պետք է հիմնովին փոփոխվի՝ օգտագործելով բանկերի միջև իրական գործարքների տվյալները: Վերափոխման գործընթացի վերահսկումը պետք է հանձնվի նոր մարմնի, իսկ Libor-ի հաշվարկման համար անհրաժեշտ ինֆորմացիայի խեղաթյուրողներին անհրաժեշտ է պատժել, նույնիսկ մինչև քրեական պատասխանատվության ենթարկելը: Սակայն գործող համակարգի միանգամից փոփոխումը չի ստացվի, քանի որ ռիսկի կենթարկվեն մոտ 500 տրլն ԱՄՆ դոլարի հասնող գործարքներ:

FSA-ի տնօրեն Մարտին Ուիթլին մասնավորապես ասել է. «Գործող Libor համակարգը դադարել է իր նպատակին ծառայելուց և փոփոխման կարիք է զգում»: Մոտ մեկ ամիս Ուիթլին զբաղվել է Libor-ի վերլուծությամբ, որի մանիպուլյացիայի համար Barclays բանկը տուգանվել էր 450 մլն եվրոյով: Նրա առաջարկած փոփոխությունները հիմնականում երեք ուղղվածություն ունեն՝ Libor-ի հաշվարկման օպտիմալացում, տվյալ բնագավառում խախտումների և մանիպուլյացիաների վերահսկում և ֆինանսական համակարգի մյուս կարգավորիչների գնահատում՝ արդյոք նրանք նույպես վերփոխման կարիք ունեն, թե ոչ:
Բացի այդ, Մարտին Ուիթլին առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Libor-ի մասին ինֆորմացիան խեղաթյուրողների նկատմամբ, սակայն, միևնույն ժամանակ նշել է, որ ֆինանսական կարգավորիչները կդժվարանան պրակտիկապես կիրառել տվյալ պատժամիջոցները: FSA-ն շարունակում է նաև մնացած կարգավորիչների ուսումնասիրությունները՝ պարզելու նրանց հաշվարկման իրավացիությունը:

Libor-ի հաշվարկման փոփոխության և պատժամիջոցների կիրառման առաջարկների վերջնական ամփոփումը FSA-ն ներկայացնելու է սեպտեմբերի 7-ին՝ այդ բնագավառի մասնագետների հետ հանդիպումից հետո:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x