ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հունաստանը կրճատում է 40,000 պետական աշխատողի

10.08.2012

Հունաստանի ղեկավարությունը մտադիր է աշխատանքից հեռացնել մոտ 40,000 պետական աշխատողի։ Սա հնարավորություն կտա կրճատելու բյուջեի ծախսերը 11.5 մլրդ եվրոյով՝ ինչը և պահանջվում է ԵՄ-ի և ԱՄՀ-ի կողմից: 2011թ.-ին ծախսերի կրճատման նմանատիպ նախագիծը սաբոտաժի էր ենթարկվել:

Հունաստանում, ընդհանուր առմամբ, կա մոտ 700,000 պետական աշխատող: Դեռ 2011թ.-ից մշակվել էր նախագիծ, որով նախատեսվում էր աշխատանքային ռեզերվ տեղափոխել պետական աշխատողների որոշ մասին, այնուհետև՝ հեռացնել աշխատանքից: Սակայն հունական կառավարությանը սաբոտաժի պատճառով չհաջողվեց իրականացնել այդ նախագիծը: Աշխատանքից հեռացվեց ընդամենը 6,500 աշխատող, որոնց ճնշող մեծամասնությունն ուղղակի թոշակի անցավ:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն և ԱՄՀ-ն Հունաստանից պահանջում են արագացնել բյուջեի կրճատումները մինչև ֆինանսական օգնության հերթական տրանշի տրամադրումը:

Ինչպես հայտնում է Риа Новости-ն՝ պետական աշխատողներին աշխատանքից ազատելու նախագծին դեմ է դուրս եկել հունական կառավարության երեք կուսակցություններից առնվազն մեկը: Ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը նշել է, որ Հունաստանի կոալիցիոն կուսակցությունները դեռ չեն որոշել, թե որտեղից են ձեռք բերելու նախատեսված 11.5 մլրդ եվրո կրճատումներից 4 մլրդ-ը:

Եթե մինչև օգոստոսի 20-ը Հունաստանը չստանա ֆինանսական օգնություն կամ չկարողանա պարտավորությունները մարելու համար հայթայթել մոտ 3 մլրդ եվրո,  կարող է կանգնել դեֆոլտի առաջ:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x