ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գազի գնի թանկացումներն անխուսախելի են

10.08.2012

Օգոստոսի 8-ին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ երկու երկրների նախագահները հայտարարել էին Հայաստանի գազի գնի քաղաքականության մասին: ՀՀ նախագահը, ամփոփելով երկկողմ հանդիպման արդյունքները, նշել է, որ գազի գինը պետք է բխի շուկայական գնից, Հայաստանի բնական գազի կարիքները հարաբերակցելով տարածաշրջանային գներին՝ պահպանելով Հայաստանի տնտեսության ակտիվությունը:

Սկսած 2010թ.-ի ապրիլի 1-ից՝ Հայաստանը ռուսական գազի 1,000 խմ-ի դիմաց վճարում է 180 ԱՄՆ դոլար:

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը News.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի համար գնի որոշման դեպքում հաշվի են առնվելու նաև Հայաստանի առանձնահատուկ փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ: «Գների հարցը չի կարող ամբողջությամբ լուծվել մեկ հանդիպման շրջանակում, սակայն ակնհայտ է բանակցութունների արագացումը: Վերջերս ինձ հարցրեցին Հայաստանի համար գնաձևավորման քաղաքական բնույթի մասին: Կարելի է ասել այսպես. գնի որոշման դեպքում հայ-ռուսական փոխհարաբերությունները հաշվի կառնվեն»,- նշել է Կ. Զատուլինը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, մեկնաբանելով Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, ասել է, որ Հայաստանի Հանրային ծառայությունները պետք է մտածեն, թե ինչպես պետք է վերջնական սպառողը կարողանա վճարել, առանց այդ էլ, այդքան թանկ գազի դիմաց:

Անհրաժեշտ է մտածել նաև իրանական գազի և այն մասին, թե ինչպես Ռուսաստանի ազդեցությամբ Հայաստանը հրաժարվեց Իրանից Եվրոպա մատակարարման համար տարանցիկ գազատարի կառուցման ծրագրից: Ա. Մարտիրոսյանն ասել է, որ տվյալ հարցերը պետք է անընդհատ գտնվեն Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում:

Միայն մեկ հանդիպումով չի կարող լուծվել Հայաստան ներմուծվող գազի գնի հարցը, այն պետք է անընդհատ գտնվի երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում և անընդհատ քայլեր ձեռնարկվի՝ նվազեցնելու մեր երկրի բնակչության համար այդքան անհրաժեշտ գազի գինը:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x