ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանի մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերը նվազում են

10.08.2012

Բրիտանական Economist պարբերականը հայտնել է, որ շարունակում են նվազել արտերկրից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերը: Ըստ Economist-ի վերլուծաբանների, 2011.թ-ից սկսած՝ արտերկրում աշխատող հայերի՝ հայրենիք ուղարկած գումարների ծավալների աճը անընդհատ նվազում է՝ այս տարվա ապրիլին հասնելով 2%-ի:

Economist-ի վերլուծաբանները նշել են, որ Հայաստան եկող տրանսֆերտների գերակշիռ մասը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից, և տրանսֆերտների նվազման միտումները ռուսական տնտեսության անկայուն վիճակի արդյունք է:

Պարբերականի վերլուծաբանները նշել են. «Ողջ 2010 թվականի ընթացքում Հայաստան եկող գումարների ծավալն աճում էր, մոտ մեկ տարի առաջ, սակայն, այս դինամիկան սկսեց դանդաղել»

Ուշագրավ է, որ բրիտանացի մասնագետների այս զեկույցը հրապարակվել է այն օրը, երբ Մոսկվայում Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոսում էր Ռուսաստանից Հայաստան ուղարկվող զգալի գումարների և դրանց՝ Հայաստանի տնտեսության վրա ունեցած բարերար ազդեցության մասին:

«Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասը, որ ապրում է Ռուսաստանում, տարեկան մոտ մեկ միլիարդ դոլար է ուղարկում հայրենիքում գտնվող ընտանիքներին: Դա բավական լուրջ աջակցություն է Հայաստանի քաղաքացիների համար», – նշել է Պուտինը:

Economist-ի մասնագետները նշել են, որ հենց Վլադիմիր Պուտինի նախկինում արված մի շարք հայտարարությունները կարող են հանգեցնել մասնավոր տրանսֆերտների ծավալի հետագա նվազմանը: Խոսքը Ռուսաստանի նախագահի հունիսին հնչեցրած հայտարարության մասին է, որով նա կոչ էր անում խստացնել միգրացիոն քաղաքականությունը։

«Պուտինը նշել էր, որ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները պետք է պատրաստ լինեն 2012թ.-ի նոյեմբերին: Չի բացառվում, որ սա զուտ ներքին սպառման համար արված հայտարարություն էր և այն երբեք կյանքի չկոչվի, հատկապես եթե ռուսական բիզնեսը շարունակի աշխատուժի պակաս զգալ: Մյուս կողմից, եթե այդ խստացումները ներմուծվեն, ապա դա կսահմանափակի հետխորհրդային տարածքի այն պետությունների ֆինանսական կարողությունները, որոնք զուրկ են էներգակիրների պաշարներից», – նշում է Economist-ի վերլուծական բաժինը՝ արձանագրելով, որ այդ հանրապետությունները չորսն են' Հայաստանը, Վրաստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x