ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանում կվերականգնվի բամբակի արտադրությունը

08.08.2012

Հայաստանում բամբակի արտադրության և վերամշակման ճյուղի զարգացման հիմքեր են դրվում: Ցանքից մինչև արտադրական գործընթացի կազմակերպումը արդեն երկու տարի է՝ գրավել է ներդրողների ուշադրությունը: Ստեղծվել է բամբակի վերամշակման կոմբինատ՝ «Արաքնե» արտադրական ձեռնարկությունը: «Փարվանա ֆինանս գրուպ» ընկերության նախագահ և «Արաքնե» ձեռնարկության տնօրեն Աշոտ Երանոսյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում բամբակի վերամշակման ճյուղը չի զարգանում բամբակի հումքի թանկ լինելու պատճառով, և փորձեր են արվում տնտեսական հիմքեր ստեղծելու ուղղությամբ` տեղում կազմակերպելով նաև արտադրությունը:

Ծրագիրն այժմ փորձնական փուլում է: Նախորդ տարի ֆերմերների հետ համատեղ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում շուրջ 18 հեկտար բամբակ էր ցանվել: Հեկտարից ստացվել էր 2.3 տոննա բամբակ: Միգաշատի գյուղապետ Գևորգ Դանիելյանը նշել է, որ դա միջին բերքատվություն էր, և ավելի շատ բերք ստանալուն խոչընդոտել է անհրաժեշտ տեխնիկայի բացակայությունը:

Իսկ ահա «Փարվանա ֆինանս գրուպ»-ի տնօրեն Աշոտ Երանոսյանի խոսքով` բերքատվության իրենց սպասելիքները չեն արդարացել:մասնավորապես, նա ասել է.«Արդյունքներից շատ դժգոհ ենք: Բամբակի ցանումն ուշ կատարվեց: Սովորաբար ընդհանուր ցանքի 80-90 տոկոս բամբակը բացվում է, իսկ մնացած տասը տոկոսը մնում. մեզ մոտ կատարվեց հակառակը: Այնուհետև կանգնեցինք երկրորդ խնդրի առաջ` կոների մեջ եղած բամբակը վերածել ապրանքի»: Նրա խոսքով` Հայաստանում բամբակի արտադրության վերականգնման առաջին փորձն անհաջող է անցել, ինչին նպաստել են նաև բամբակի միջազգային գների փոփոխությունը` մեկ տոննայի դիմաց 5,000 ԱՄՆ դոլարից գրեթե կրկնակի նվազելով: Չնայած ոչ հաջող փորձին` «Փարվանա ֆինաս գրուպ»-ը հետագայում ևս կշարունակի բամբակի արտադրությունը: Նախորդ տարի հավաքված բերքը դեռևս գործարանում է և մոտ ապագայում Չինաստանից ներկրված սարքավորումների օգնությամբ կսկսվի վերամշակման գործընթացը, որից հետո հումքը կվաճառվի տեղական կազմակերպություններին: «Այս ուղղությամբ մենք արդեն բավական փորձ ենք կուտակել: Սերմացուն պահպանելու համար այս տարի ևս Արմավիրում բամբակ է ցանվել, իսկ հաջորդ տարի արդեն նոր ծավալներով կշարունակենք սկսածը»,- հայտնել է Աշոտ Երանոսյանը:

Դեռևս խորհրդային տարիներին Հայաստանում մեծ քանակությամբ բամբակ էր արտադրվում, որն օգտագործվում էր ներքին տեքստիլ արտադրությունում և արտահանվում էր Միջին Ասիայի երկրներ: Բամբակի թափոնները կարելի է օգտագործել նաև ցելյուլոզայի արտադրությունում, իսկ կորիզները՝ձեթի: Բամբակի թափոնները կարելի է օգտագործել նաև որպես անասնակեր:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x