ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գինու բնօրրանը միայն Վրաստանում չէ

08.08.2012

«Վրաստանը` գինու բնօրրան» որակումը բավականին վաղուց է ձևավորվել:Արևմտյան լրատվամիջոցները՝ խոսելով գինու մասին, նշում են, որ գինու արմատները Վրաստանում են: Մինչև այդ որակման ապրանքանշան դառնալը, գինու հայրենիքի մասին վիճաբանությունները հետևյալ կերպ էին գնում՝«Մեր գինին» և «Ձեր կոնյակը»:
Երբ Վրաստանի արտոնագրային բյուրոն որոշեց անվանումը գրանցել որպես ապրանքանշան, հարևան երկրների արձագանքն ուշացնել չտվեց: Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հարցին անդրադարձել է երկու ասպեկտից` իրավական եւ բարոյական:

Մասնավորապես նա ասել է.«Մենք հիմա քննարկում ենք, օրինական է արդյոք վարվել Եվրամիությունը` գրանցելով Վրաստանի հայտը: Սակայն փաստ է, որ հայկական կողմը բազմիցս խնդրել է չգրանցել վիճելի հարցը»: Ա. Հարությունյանը, խոսելով գինու արմատների մասին, նշել է, որ 7-10 հազար տարի առաջ չկար ո՛չ Հայաստան, ո՛չ Վրաստան, ո՛չ Ադրբեջան և ո՛չ էլ Թուրքիա: Բնիկ ժողովուրդներին` ինչպես հայերին, այնպես էլ վրացիներին, այդ փուլում դժվար էր տարբերակել: Եղել է տարածաշրջան, որը եղել է մեր ընդհանուր տունը և նրա ժառանգությունը ընդհանուր է մեզ համար: Վրացական Շուլավերիում գտնված խաղողի կորիզը թվագրվում է մ.թ.ա. 4-5 հազարամյակներով, թուրքական Քորուջու Թեփեում` մ.թ. ա. 4500-4000 թվականներով, Արենիի քարանձավում` մ. թ.ա. 6000թ-ով, իսկ իրանական Զագրոսի լեռներում գտնված խաղողի կորիզները` մ. թ.ա. 7000թ-ով: Դատելով գտնված կորիզների հնությունը, կարելի է եզրակացնել, որ միայն Վրաստանին չի կարող վերագրվել «գինու հայրենիք» կոչումը: Սակայն հարցն այն է, թե երբ է գինին մշակույթ դարձել:

«Առաջին օջախները մենք գտնում ենք Հայկական լեռնաշխարհում, այնտեղ, որտեղ ավելի ուշ ձևավորվել են հայկական ցեղային միությունները և պետականությունը: Սակայն մենք շարունակում ենք կրկնել` հայկական էթնոսը ձեւավորվել է 2.5 -3 հազար տարի առաջ: Գրեթե միաժամանակ վրացականի, ասորականի և այլոց հետ: Մենք ապրում ենք նույն հարկի տակ, և պետք չէ դրա տակից առանձին ինչ-որ բան քաշել»,-ընդգծել է Ա. Հարությունը:

«Ե՛վ Վրաստանը, և Հայաստանը միջազգային շուկա են մտնում՝ շշի համար 5-6 եվրո սեգմենտով: 3-4 եվրո շուկան ռացիոնալ է: Քիչ վաստակող մարդկանց շուկան է, որոնք ցանկանում են իրենց գումարը ծախսել ադյունավետ: Իսկ եթե շիշը 30-50 դոլար արժե, ապա մարդը մտածում է ոչ թե գինու ծագման, այլ էմոցիոնալ բաղկացուցիչի մասին»,-նկատել է Ա. Հարությունյանը,-«Ես գլուխ եմ խոնարհում Վրաստանի գինու մշակույթի առջև: Այն համաշխարհային գանձեր է տվել: Հատկապես վերջին 300-400 տարիներին վրացական գինու մշակույթը բավականին առաջ է անցել հայկականից: Սակայն փորձել ամեն գնով առավելություն կորզե՞լ, այն էլ դարեր շարունակ հայերով բնակեցված Շուլավերիում մի քանի խաղողի կորիզներով»:

Ինչպես համոզվեցինք, այստեղ դա կարևոր չէ: Ժամանակակից գինեգործները թող երկրորդեն նախնյաց հետքերը, ոչ թե թաքնվեն դրանց ետևում:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x