ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Շարունակվում է պտուղբանջարեղենի մթերումը

08.08.2012

Ընթացքի մեջ է պտուղբանջարեղենի և խաղողի բերքի գնման նպատակով գյուղացիական տնտեսությունների և վերամշակող ընկերությունների միջև պայմանագրերի կնքման գործընթացը: Սույն թվականի օգոստոսի 7-ի դրությամբ կնքվել է 5,071 պայմանագիր, որից 4,078-ը՝ խաղողի, իսկ 993-ը՝ պտուղբանջարեղենի գնման: Կնքված պայմանագրերի արդյունքում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 195.7 մլն. դրամ կանխավճար և 198.1 մլն. դրամի բուժանյութեր և այլ օժանդակություն: 2012թ.-ի օգոստոսի 7-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 16,562.9 տոննա պտուղբանջարեղեն, որից 12,480.6 տոննա ծիրան, 1,103.3 տոննա կեռաս, 372.1 տոննա սալոր և 871.2 տոննա խաղող: Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ պտուղբանջարեղենի արտահանումն ավելացել է 75.6%-ով 2011 թվականին արտահանվել է ընդամենը 16,884.03 տոննա պտուղբանջարեղեն, որից 7,301.34 տոննան կազմել է ծիրանը: ՀՀ պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6,869.7 տոննայի համեմատ, այս տարվա օգոստոսի 7-ի դրությամբ մթերվել է 9,365.7 տոննա պտուղբանջարեղեն, որից 8,135.7 տոննա պտուղ, այդ թվում՝ 6,375.3 տոննա ծիրան և 1,230.0 տոննա բանջարեղեն:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x